Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպվել էր «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով առցանց վեբինարը, որին հնարավորություն ունեցա մասնակցել Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանի, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենի և Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսի հետ միասին:
Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է: Ուստի, շնորհակալ եմ թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին`Արցախին այդ կերպ աջակցելու համար: