Երևանի դպրոցների 1-6-րդ դասարաններում հեռախոսներն արգելվելու են. քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը Տիգրան Ավինյանն այս հարցը քննարկեց Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ։ Ավինյանն ասաց, որ ծնողների մեծամասնությունը համաձայն է այս մտքին։
Քաղաքապետարանն առաջարկում է հեռախոսների արգելքը փորձնական ներդնել 15 դպրոցներում, տարեվերջին ստուգել արդյունքը և արդեն կիրառել բոլոր դպրոցներում։
Առաջարկը կուղարկվի Երևանի բոլոր դպրոցներին։
7-12-րդ դասարաններում էլ հեռաախոսները կկիրառվեն խիստ անհարժեշտության դեպքում միայն՝ ըստ կրթական ծրագրի պահանջի։
1-6-րդ դասարաններում դպրոց մտնելուն պես աշակերտները հեռախոսները կհանձնեն դասղեկին։
Իշխանության մի ձեռքը տեղյակ չէ, թե ինչ է անում մյուս ձեռքը. ԿԳՄՍ նախարարը հատուկ տեսանյութ է նկարահանում ու բացատրում, որ այն, ինչ չեն տեղավորել դասագրքերում, աշակերտներին հասաելի կլինի՝ հեռախոսների միջոցով QR կոդերը բացելով։ Օրինակ՝ Մեսրոպ Մաշտոցի նկարը դասագրքերում չկա, բայց կա QR կոդ։ Հենց դրա մասին էին Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեսահոլովակները։ Հեռախսով հնարավոր է տեսնել Հայոց այբուբենը ստեղծողի նկարը։ Փաստորեն՝ ոչ։ Հնարավոր չի լինի։ Հեռախոսների արգելքի պատճառով ո՛չ աշակերտները, ո՛չ ուսուցիչները կոդերը բացել չեն կարող։
Եթե քաղաքապետարանը մտադիր է հեռախոսներն արգելել հատկապես ցածր դասարաններում, ուրեմն QR կոդերի գործածաությունն ինքնըստինքյան դուրս է մղվում, դառնում է ոչ գործածական։
Ահա թե ինչպես են դասագրքերից դուրս մղում նաև Մեսրոպ Մաշտոցին։










