«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովին «Համախմբում» շարժման ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանն ասաց․ «Կարևորագույն խնդիրներից մեկը, որ և՛ Արցախի գործող իշխանությունները, և՛ բոլոր այն ուժերը, որոնք լծվել են Արցախի միջազգային ճանաչման գործին, պետք է լուծեն՝ 3 հենասյուների ամրապնդումն է՝
1. տարածքի նկատմամբ վերահսկղության պահպանումը,
2. Արցախում բնակչության պահպանումը,
3. Արցախում գործող իշխանությունների ամրապնդումն ու նրանց կարողությունների ընդլայնումը: