Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք է լինելու, իսկ հաջորդ իսկ օրը կոնկրետ ու կարևոր քայլեր են նախատեսված. Մշակութային գործիչների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
Դահլիճը լեփ-լեցուն էր։ Սրբազանն էլ չէր սպասում, որ հանդիպման իր առաջարկին այդքան շատ արվեստագետներ ու մտավորականներ կարձագանքեն։
Նրանք մարտական էին տրամադրված ու հայտարարեցին՝ մշակույթը կսպասի, մեզ գործ տվեք, անենք, կոնկրետ հանձնարարություն, որպեսզի գործընթացն արագանա։ Հայրենիքը պետք է օր առաջ ազատվի այս իշխանություններից։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կիրանցեցիներին ասել է. «Բաքուն իմացել է, որ դուք ակտիվ մասնակցում եք շարժմանը, դրա համար էլ քարտեզը տհենց ա գծել»։
Այսինքն՝ Ղալումյանը խոստովանել է, որ Ալիևն է որոշում, թե սահմանը որտեղով անցնի, հայկական շահ, ՀՀ իշխանության կողմից որևէ հակադարձում կամ անհամաձայնություն գոյություն չունի։
Ալիևը Հայաստանի որ տարածքի վրա մատը դրեց՝ իրենն է։
Այս աղետը պետք է կասեցնել. համակարծիք են մշակույթի գործիչները։
Որոշվեց, որ վաղվանից խմբերով գնալու են Տավուշ ու մյուս մարզեր՝ մարդկանց իրազեկելու, ոտքի հանելու, որպեսզի Հայրենիքը թշնամուն հանձնելու գործընթացը կանգնեցվի։










