Այս հարձակումը ոչ միայն եկեղեցու վրա է, այլև՝ մեր ազգային արժեքների։
Վերջին օրինակը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ. փիլոնազուրկ նախկին տեր հայրը պատարագ է անելու. արձանագրում է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։
Փիլոնազուրկ, կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագին ներկա է լինելու Հայաստանի վարչապետը։
«Սա ի՞նչ է նշանակում։ Մարդ, որը 7 տարի եկեղեցի չի այցելել, գնալու է կարգալույծ արված քահանայի պատարագի՞ն։ Մենք Սփյուռքում ենք ապրում։ Իսլամական հավատք ունեցող ղեկավարները ներկա են լինում քրիստոնյաներիս տոներին, եկեղեցական արարողություններին, պատարագներին՝ իհարկե, հաղորդություն չստանալով։ Իսկ մեր երկրի վարչապետին վերջին տարիներին ես հազվադեպ եմ տեսել, որ մասնակցի եկեղեցական արարողություններին, պատարագներին։ Բայց փիլոնազուրկ նախկին քահանայի պատարագին մասնակցելու է»,-վրդովմունքը հայտնեց Սևակ Հակոբյանը։
Եկեղեցին է, որ մեզ մեր ինքնությանը կառչած է պահում, առավել ևս՝ Սփյուռքում։
Մանրամասները՝ տեսանյութում.