«Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրում կա՞ն արդյոք Ադրբեջանի կողմից պահանջներ՝ ՀՀ-ին վերաբերող։ Ավելի մանրամասնեմ՝ ադրբեջանական պահանջների մեջ կա՞ ռեպարացիաների հարց, այսպես կոչված՝ անկլավների վերադարձի հարց, ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու հարց-պահանջ»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժաղովի արտահերթ նիստին Արարատ Միրզոյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Միրզոյանը պատասխանեց՝ է՞լ ինչ կարող եք հուշել ադրբեջանցիներին, «նավոտկաներով» համագործակցաբար աշխատում եք»։
Քրիստինե Վարդանյանը հակադարձեց՝ ձեզնից լավ նավոդկա տվող չկա։
Միրզոյանը շարունակեց. «Բանակցում ենք մեր պատկերացումների ու ստանձնած պարտավորությունների շրջանակում, բնականաբար, չենք կարող ամեն տառը հրապարակային դարձնել»։
Մանրամասները՝ տեսանյութում