Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հենց հիմա չոքեչոք կգնամ իմ հողը. չեք պատկերացնի՝ 2 տարի ինչ տառապանքի միջով ենք անցնում

19/09/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էլվինա Մակարյանի ջազային երգով Փաշինյանն այսօր սկսել է «աշխատանքային գեղեցիկ օրը» և այդ տեսանյութը հրապարակել սոցցանցերի իր էջերում։ Նույն ժամանակահատվածում արցախցիներն այցելել են Եռաբլուր, խնկարկել իրենց զոհերի հիշատակն ու վերապրել 2 տարի առաջ նույն այս օրը պատուհասած արհավիրքը. Ադրբեջանը պատերազմեց 9 ամիս շրջափակած ու սովի մատնած արցախահայության դեմ։ Արցախցիները տվեցին 244 զոհ, 11 հոգի անհետ կորած է համարվում, 20 հայ գերեվարվեց ու մինչև հիմա Բաքվի բանտերում է՝ շինծու դատավարություն անցնելով։

Հյուծված, սովահար արցախցիները 2 օր դիմադրեցին թշնամուն, բայց ուժերի անհավասարության պայմաններում թշնամուն հետ շպրտելն ուղղակի անհնար էր։ Իսկ Հայաստանի իշխանությունները լուռ հետևում էին, թե ինչպես է արցախահայությունը դեփական Հայրենիքում կոտորվում, ինչպես է Հայկական Արցախը պատմության մեջ առաջին անգամ ամբողջովին հայաթափվում։

Ադրբեջանն անունը դրեց «Ղարաբաղի ապօրինի իշխանության ու ահաբեկչական խմբավորումներին չեզոքացնելու անհետաձգելի գործողոթւյուն» և մի անի ժամվա ընթացքում երկնքից կրակ թափեց արցախահայության վրա, դրան գումարվեց բենզինի պահեստի պայթյունը։ Իսկ շարունակությունը բռնագաղթն էր։

Արդեն 5 տարի իշխանությունները հանրության առջև նետել են «արցախցիները չմնացին, չպայքարեցին, չկռվեցին, չպահեցին իրենց երկիրը» ատելություն քարոզող կեղծ թեզը։

Եռաբլուրը բոլորովին այլ պատկեր է ցուցադրում։ Հատկապես սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում այնտեղ օրուգիշեր կարելի է տեսնել սևազգեստ արցախցիների, որոնք սգում են իրենց հարազատնեի մահը։ Իսկ քանի՜-քանիսն էլ իրենց շիրիմները թողել են Արցախում։

Նրանք բազմիցս դիմել են իշխանություններին՝ մի՞թե հնարավոր չէ արտաշիրիմում կազմակերպել, գոնե իրենց հարազատների մասունքներն օկուպացված Արցախից տեղափոխել Հայաստան։ Արցախը չփրկեցին, գոնե այդ մասունքնը պղծումից փրկեն։

«Արցախը տվեցինք, որ հանգիստ ապրենք», «Արցախը տվեցինք, որ Հայաստան ունենանք», «Արցախը պարան էր, որ կայսրոթյունն էր կապել Հայաստանի վզին», «Արցախի էջը դեռ 90-ականներին է փակված եղել», «Արցախը միշտ Ադրբեջանի կազմում է եղել, ձեզ խաբել են» կեղծ թեզերով իշխանություններն արդեն 3 տարի կերակրում են ժողովրդին՝ լեգիտիմացնելով բռնակալ Ալիևի հայատյաց, ցեղասպան քաղաքականությունը ու փորձելով նոր ընտրություններում վերարտադրվել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի ու հանցավոր անգործության պայմաններում. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ «աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին» վերնագրով

Համանման Հոդվածներ

Տեսադարան

«18 արդարների» գործով անցնող Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն և բացակայելու արգելք

20/11/2025
Տեսադարան

12 տարեկան քրոջը գետը տարավ. գերդաստանից միայն ինքը փրկվեց. շատախցու հուշագրությունը

20/11/2025
Տեսադարան

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը

17/11/2025
Նորություններ

Ուղիղ . Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են

16/11/2025
Հաջորդ գրառումը

Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ «աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին» վերնագրով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական