«Մարտի 22-ին ՀՀ ԱԺ-ում կայացած հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարարի պաշտոնն օկուպացնող պաշտոնյան հայտարարեց՝ այս օրերին, երբ մենք ականտես ենք լինում այդպիսի սուր հռետորաբանության ու սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ և՛ ՀՀ-ի և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ կա։ Ընդ որում՝ Լեռնային ղարաբաղի դեմ կա էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգ։
Նույն օրը, ՀՀ-ում իշխանությունն օկուպացրած հանցախմբի պարագլուխը գրառմամբ հայտարարեց՝ էսկալացիա չի լինեու։
Հարցս՝ ո՞րմեկդ է ստում»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ Արարատ Միրզոյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչները վրդովվեցին, պահանջեցին նրա խոսափողն անջատել։
Մանրամասները՝ տեսանյութում