Կոնսերվատորիան ո՞ւմ համար է հիմնանորոգվում, որ թողնենք-գնա՞նք

Կոնսերվատորիայի ղեկավարության կազմակերպած համակոնսերվատորիական ժողովին լրատվամիջոցների մուտքն արգելված էր։ Մասնակցում էին պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները։

Լրատվամիջոցները ներսում կատարվողի մասին պատկերացում են կազմել մեկ-երկու հոգու հեռախոսով նկարած տեսանյութերից։

Ներկաները իշխանություններից պահանջել են անհապաղ դադարեցնել Կոմիտասի անվան կոնսերվատորիան բուհերի խոշորացման ծրագրում ներառելու որոշումը։

Բուհը հիմնանորոգվում է։ Կոնսերվատորիայի պատերից ներս և դուրս խոսակցություններ են պտտվում, որ հիմնանորոգումը կատարվում է, որպեսզի շենքը վաճառվի, իսկ դասախոսներն ու ուսանողները տեղափոխվեն այլ տեղ՝ ակադեմիական քաղաքի ինչ-որ բուհի ինչ-որ ամբիոն։ Այսինքն՝ 100 տարվա պատմություն ունեցող կոնսերվատորիան վերածում են ընդամենը մի ամբիոնի։

Դա էլ շատ չի՞ մեզ համար, գուցե ուղղակի երաժշտական խմբակի վերածեք։