Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԿԳՄՍ նախարարությունը հիմա էլ դպրոց է փակում

Դեռ 2016 թ.-ից է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը որպես համեղ պատառ դիտարկվում:

Ուզում էին միավորման եղանակով փակել կրթօջախն ու շենքը այլ՝ կոմերցիոն նպատակներով օգտագործել: Ծրագիրը սակայն կյանքի չկոչվեց:

«Հեղափոխական» իշխանությունը, սակայն, հունիսի 2-ից e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել նախագիծ, որով Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը կլուծարվի և կմիանա Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին:

Հանրային քննարկումը բաց կլնի մինչև հունիսի 18-ը: Այս պահի դրությամբ (15.06.2023թ., ժամը 22:35) նախագծին դեմ է քվեարկել 2101 հոգի, կողմ՝ 386։

Փակվող դպրոցի տնօրենն ու աշխատակիցներն այսօր Արմավիրից Երևան՝ ԿԳՄՍ նախարարություն էին եկել: Հանդիպում էին պահանջում Ժաննա Անդրեասյանի հետ: 

«Մենք հիմա պայքարում ենք, որ դպրոցը չփակվի: Իմ պահանջը դա է: Ինձ համար անհասկալի է՝ ոնց կարելի է կրթօջախ փակել»,-ասաց Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանը։

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը կառուցած է 680 աշակերտի համար, սովորողների թիվը 244 է: Իսկ Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1  ավագ դպրոցում սովորում է 287 երեխա, կառուցված է 1000 աշակերտի համար:

«Չնայած մեր շենքային անբարենպաստ, չվերանորոգված պայմաններին՝ մենք ընդամենը 45 աշակերտով ենք զիջում 1-ին ավագ դպրոցին։ Դա ինչի՞ մասին է  խոսում։ Անգամ այդ պայմաններում մենք մրցունակ ենք մյուս դպրոցների ու քոլեջների հետ: Դա խոսում է իմ մանկավարժական աշխատակազմի մասնագիտական հմտությունների մասին»,- նշեց Ա. Քալաշյանը։

Դպրոցի 44 աշխատողից միայն 10 տոկոսը կկարողանա աշտանաք գտնել, մնացածը գործազուրկ կդառնան. վստահեցրեց տնօրեն Քալաշյանը: