Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմ զարթուցիչը Հայաստանի հիմնն է. ինձնից ավելի հայրենասեր մարդ չեմ պատկերացնում

28/11/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը  2018 թվականին եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ընդգրկվել է կուսակցության նախընտրական ցուցակում։ Սակայն իր անունը ցուցակով չի անցել, ու նա դարձել է դատավոր։

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին, որը տեղի է ունեցել հակակոռուպցիոն դատարանում, մեղադրվող կողմը կարևորել է դատավորի՝ «Իմ քայլը» դաշինքում, նախընտրական ցուցակում  ընդգրկված լինելու հանգամանքը։

Դատավոր Պետրոսյանը նախ հայտարարեց, որ երբեք չի թաքցրել, որ կուսակցության ցուցակում է եղել, նույնիսկ ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպումներից մեկին։ Փաստաբան Արամ  Վարդևանյանը հետաքրքրվեց՝ ինչպես է Պետրոսյանը հայտնվել այնտեղ։ Դատավորը հրաժարվեց պատասխանել` ասելով, որ իշխող քաղաքական թիմից առաջարկ է ստացել միանալու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու։ Նա ընդունել է առաջարկը, սակայն կարճ ժամանակ անց հրաժարվել է դրանից։

Արամ Վարդևանյանը մի քանի անգամ հարց ուղղեց դատավորին, թե նա որտեղ է եղել 2008 թվականի մարտի 1-ին, միգուցե իրացնո՞ւմ էր հավաքներին մասնակցելու իր իրավունքը։ Դատավորը չպատասխանեց իրեն ուղղվող այս հարցին։

Այնուհետև դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարեց. «Քաղաքական պաշտոն երբևէ չեմ զբաղեցրել, եղել եմ համայնքային ծառայող, փաստաբանական գործունեության արտոնագիր ունեմ, շատ կարճ ժամանակ փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվել: Ի դեպ, դատախազի թեկնածու եղել եմ 2017 թվականին, կարծում եմ՝ որևէ մեկի աչքից դա վրիպած չի լինի, այսինքն մինչև 2018 թվականի քաղաքական պրոցեսներն է եղել:

2019 թվականի ապրիլին նշանակվել եմ դատախազ, 2024 թվականի հուլիսի մեկին նախագահի հրամանով նշանակվել եմ հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել գեթ մեկ ողջամիտ փաստարկ, որ ես քաղաքականացված անձնավորություն եմ, քաղաքական կերպար եմ:

Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերացնում, ամեն առավոտ արթնանում եմ Հայաստանի Հանրապետության հիմնի տակ, զարթուցիչս ՀՀ հիմնն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերին Լարսում 688 հայկական մեքենա հերթի մեջ է

Հաջորդ գրառումը

Հայաստանը շարունակում է գրավված մնալ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Դավիթն անմեղ է, նա վախենալու ոչինչ չունի. Քրիստինե Հակոբյան

29/10/2025
Տեսադարան

Հենց ինքնաթիռի դռնից դուրս եկավ, տարան, ասաց՝ ես ձեզ սպասում էի. Նարեկ Մալյան

29/10/2025
Տեսադարան

Նիկոլը բոլորին անուն է  կպցնում՝ ռսի ագենտ են, Նիկոլն ընդդիմության միջից մարդ է գողանում. Արմեն Աշոտյան

29/10/2025
Տեսադարան

Սրբուհի Գալյանն անընդունելի է համարում հոգևորականների անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի տարածումը

27/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը շարունակում է գրավված մնալ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական