Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեքեյանցիները դարձյալ բերձորցիների կողքին են

09/10/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս երիտասարդներն ու օրիորդները, որ հիմա սովորում են Երևանի տարբեր բուհերում՝ Պետական համալսարանում, Պոլիտեխիկականում, Բժշկականում, Մանկավարժականում, Գեղարվեստի ակադեմիայում, Ամերիկայն  համալսարանում, դեռ 3 տարի առաջ ապրում էին Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում և սովորում այնտեղի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 դպրոցում։

Բերձորից բռնի տեղահանվելով՝ նրանք իրենց ընտանիքների հետ բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում։ Իսկ այսօր հյուրընկալվել են Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության   հայաստանյան ներկայացուցչության գրասենյակում։

Հանդիպումը կազմակերպել է գրասենյակի տնօրեն Գայանե Մուրադյանը։

Բերձորցիները հիմա էլ կապված են միմյանց հետ, թեև Բերձորից բռնի տեղահանվելով՝ ամեն մեկն իր ճանապարհն ունի արդեն, փորձում է նոր կյանք սկսել։ Բերձորը նրանց հուշերում մխացող կարոտ է, լուսավոր անցյալ, որ ամեն պահ իրենց հետ է։

Հույզերը, հիշողությունները, կորստյան ցավն ու նաև ուրախությունը, որ Բերձորն ապրում է այս երիտասարդների աչքերում, նրանց սրտերում, միախառնվել էին։ Բերձորցի երիտասարդներն են շարունակելու ապրեցնել Բերձորը, և ուր որ գնան, իրենց փոքրիկ Բերձորն են կառուցելու։

Ջերմ ու մտերմիկ հանդիպման առիթը բաերգործական  ծրագիրն էր, որով թեքեյանցիները տարիներ շարունակ կապված են եղել Բերձորի հետ՝ վերանորոգելով, լիովին նոր տեսք տալով այնտեղի Վահան Թեքեյանի անվան դպրոցին, որի հարմարավետ ու բարեկարգ դասարաններում հասցրին մինչև բռնի տեղահանումը, սովորել ընդամենը մի քանի ամիս։

Թեքեյանցիները բերձորցիներին չեն մոռանում։ Մոնրեալից  ԹՄՄ  վարչության անդամ Ավետիս Ճիհանյանն իր անձնական միջոցներից   ֆինանսական օգնություն է հատկացրել 15 ուսանողի։

Բերձորի դպրոցն այնքան հարուստ գիտելիք է տվել, որ շրջանավարտների մեծ մասն ընդունվել է բուհերի անվճար բաժիններ։ Բերձորցի երիտասարդների հետ թեքեյանցիները մեծ հույսեր են կապում։ Պատահական չէ, որ նրանք հովանավորել են Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցի վերակառուցման ու վերանորոգման ծրագիրը։ Կրթությունը թեքեյանցիների ուշադրության կենտրոնում է,  բարեգործության շարժառիթն է միշտ։

Առաջիկայում էլ Թեքեյան մշակութային միությունը մի հարկի տակ կհավաքի բերձորցիներին, այս դառն ու հուսահատ օրերի մեջ նորից կվերակենդանա Բերձորը՝ իր ուսուցիչների ու աշակերտների հուշ-պատմություններում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞վ է Փաշինյանին իրավունք տվել համոզել Եվրոպային Ադրբեջանի դեմ սանկցիաներ չկիրառել

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը համաձայնել է Բիշքեկում արտգործնախարարների հանդիպմանը

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Մնացեք օրենքի սահմաններում. պետության իրավական ողնաշարը ջարդում եք . Մարինե Ֆարմանյան

15/10/2025
Տեսադարան

Հիմա 37 թիվը մեր բոլորի աչքի առաջ է. Գեղամ Մանուկյան

15/10/2025
Տեսադարան

Եկեղեցու դեմ ռեպրեսիաներն օրինակ են, թե ինչի է բերում անձնիշխանությունը. բոլոր գործողությունները համընկնում են Փաշազադեի հայտարարությունների հետ. Թաթոյան

15/10/2025
Տեսադարան

Սամվել Կարապետյանի բազմահազար աջակիցների ինքնաբուխ ակցիան՝  Հակակոռուպցիոն դատարանի դիմաց

14/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը համաձայնել է Բիշքեկում արտգործնախարարների հանդիպմանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական