Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ադրբեջանը համաձայնել է Բիշքեկում արտգործնախարարների հանդիպմանը

Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ վարելու հնարավորությունը. հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

 Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը։

«Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել բանակցություններին։ Պետք է գնալ հարաբերությունների նորմալացման փոխադարձ ընդունելի պայմանների, որոնք կամրագրվեն ապագա համաձայնագրում։ Եվ Ռուսաստանը, որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի օգնել ապահովելու, որ մեր երկու հարևանների միջև կայուն, հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն»», – նշել է նա։