Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես օրհնված, բախտավոր մարդ եմ, որ կարող եմ պատմություններ պատմել. Քևին Սփեյսի

10/07/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շատերի համար անհավանական՝ հոլիվուդյան աստղ Քևին Սփեյսին՝ երևանյան բեմում։

Օվացիաներ, «բրավո՜»-ներ, ոգևորության ճիչեր. Քևին Սփեյսին այս ամենին սովոր է, ու չթաքցրեց՝ սիրում է, երբ իրեն երկար են ծափահարում։

Նրա հետ հանդիպումն անցավ Կինոյի տանը՝ լեփ-լեցուն դահլիճում. ասեղ գցելու տեղ չկար։

Սփեյսիին տեսնելու էին եկել հատկապես երիտասարդ կինոմանները։ 18-20 տարեկան երիտասարդ աղջիկներն ու տղաները տեսել են նրա բոլոր ֆիլմերը, նրա կինոարվեստի երկրպագուն են ու բաց չթողեցին նրան հանդիպելու հնարավորությունը։

Սփեյսին սկանդալային դերասան է, նրա անվան հետ կապված բազմաթիվ դատական գործեր կան՝ սեռական ոտնձգություններ, անգամ մանկապղծություն։ Թեև դատարանը նրան արդարացրել է, այնուամենայնիվ, լայն հանրությունը դերասանին  անվերապահորեն չի ընդունում՝ հատկապես բռնությունների դեմ պայքարող հասարակական կազմակերպությունները։ Հենց նրանց ճնշումների տակ է Հայաստանի ամերիկյան համալսարանը չեղարկել է իր հարկի տակ Սփեյսիին ընդունելու և նրա հետ հանդիպում անց կացնելու պայմանավորվածույթունը։

Կրկնակի օսկարակիր, «Էմմի», Ոսկե գլոբուս», «Թոնի» մրցանակակիր Քևին Սփեյսին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է։ Փառատոնի բացման ժամանակ նա ստացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակ, որին արժանանում են համաշխարհային կինոյում մեծ ներդրում ունեցող գործիչները։

Սփեյսին պատմեց կինոյից ու թատրոնից. երկու ոլորտներն էլ նրան հոգեհարազատ են, երկուսում էլ խաղում է։

Ասաց, որ գնահատում է ու հիանում հատկապես այն արտիստներով, որոնք թատրոնից են եկել կինո։

«Նրանց խաղն ուրիշ է։ Անմիջապես հասկանում ես, որ թատրոնում խաղացել են, գիտեն արտիստական հմտությունները, տեխնիկան, դրա համար էլ հիանալի են դրսևորում իրենց։ Իսկ ընդհանրապես թատրոնի ու կինոյի տարբերությունը մեթոդաբանության մեջ է։ Թատրոնում խաղում ես այս պահի զգացողություններով, իսկ կինոն մեկ անգամ է  ֆիքսում խաղդ, ու այն այլևս փոխել չես կարող»,- նկատեց Սփեյսին։

Մանրամասները՝ տեսանյութում.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսպանիան եզրափակչում է. Ֆրանսիան պարտվեց

Հաջորդ գրառումը

ՀՀ անձնագրային կետերում քաոս է, իսկ ղեկավար մարմինները դափնիների վրա են հանգստանում. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Չեմ պատրաստվում դադարեցնել ծառայությունս միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում, բայց կարող է հասնի պահը, և ես զգամ դրա անհրաժեշտությունը. սրբազան

01/12/2025
Տեսադարան

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ նա պետք է հեռանա. Արշակ սրբազան

01/12/2025
Տեսադարան

«Արշակ Չոպանյանը և վերածնված Անահիտ հանդեսը» գիրքը՝ վերարժևորելու մեծ մտավորականի ժառանգությունը

28/11/2025
Տեսադարան

Հոգևորականները հայտարարություն արել են շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման, ճնշման տակ. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

28/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ անձնագրային կետերում քաոս է, իսկ ղեկավար մարմինները դափնիների վրա են հանգստանում. «Ժողովուրդ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական