Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Ռեկետի» ենթարկվելու նամակն անպատասխան է թողել 383 խոշոր ընկերություն

Աննա Հակոբյանի հետ այս անգամ Փաշինյանն էլ է տեսաուղերձին միացել՝ «Իմ քայլը» հիմնադրամին գումար փոխանցելու թեմայով։

«Իմ քայլը հիմնադրամի անունից գրածդ նամակը քննարկման առարկա էր դարձել, որը ներկայացվել էր որպես ռեկետ»,- կողքին նստած կնոջն ասում է Փաշինյանը։

Աննա Հակոբյանն էլ ասում է, որ 10 միլիոն դրամ նվիրատվության ծրագիր է ներկայացրել ու նամակներ ուղարկել 473 խոշոր ընկերությունների, որոնցից 383-ն առհասարակ չեն արձագանքել և ոչ մի լումա չեն փոխանցել։

«Պաշտոնապես ստացել ենք 4 մերժում՝ տարբեր հիմնավորումներով, դրական արձագանք ենք ստացել 86 ընկերությունից»,- ժպիտով պատմում է Աննա Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում