Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես ուր, կոմունիզմն ուր. Սարիկ Մինասյանը բացառեց երբևէ կոմունիստների հետ կոալիցիան

02/05/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Սարիկ Մինասյանն այսօր լրագրողներին հավաստիացրեց, որ ինքը և իրենց խմբակցության մյուս անդամները նիստին ուշացումով միացան ոչ թե դիտմամբ, այլ մեքենաները կայանելու դժվարության պատճառով։

«Ուրիշ ոչ մի բան չի եղել»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք այսօր ավագանու նիստին իրենց մասնակցությունը նշանակում է, որ այսուհետև ՔՊ խմբակցությունը մասնակցելու է բոլոր նիստերին, Սարիկ Մինասյանը պատասխանեց՝ բոլոր այն նիստերը, որոնք կարևոր են Գյումրու բնականոն զարգացման համար, իրենք մասնակցելու են, ներկայացնելու են իրենց ծրագրերը։

«Մենք, ունենալով 14 մանդատ, կարող ենք հրավիրել արտահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը։ Մեր նախընտրական ծրագրում ներկայացված բոլոր կետերը բերելու ենք, հետևողական ենք լինելու, որպեսզի իրականանան, քանի որ այդ ծրագիրը մեր քաղաքի և գյումրեցիների մասին է։ Այսինքն՝ մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք մեր քաղաքին և բնակչությանը»,- ասաց ավագանու ՔՊ-ական անդամը։

Դիտարկմանը, որ կարծես ընդհանուր հայտարարի են կոմունիստների հետ և գրեթե բոլոր հարցերում կողմ քվեարկեցին, Սարիկ Մինասյանն արձագանքեց՝ չգիտի, թե ինչպես պետք է կոմունիստների հետ ընդհանուր հայտարարի գան։

«Ճիշտն ասած՝ այդքան շատ ծանոթ չեմ, հոկտեմբերիկ էլ չեմ եղել, պատիվ չեմ ունեցել, բայց անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահին կամ տեղակալին, դա ուղղակի պոպուլիզմ է կամ ցուցամոլություն, որին ես դեմ եմ։ Մարդիկ հանձնաժողովների նախագահներին կողմ են քվեարկել, բոլորս միասին՝ նախագահ, տեղակալ, անդամներ,  համատեղ աշխատելու ենք։

Բնականաբար, այն հարցերը, որոնց մեջ մենք խնդիր կտեսնենք, այն հարցերը, որոնք չեն վերաբերի մեր քաղաքի ընդհանուր շահին, դեմ ենք լինելու, բայց այն բոլոր հարցերը, որոնք ի օգուտ են մեր քաղաքի զարգացմանը, այս ծանր վիճակից հանելուն, բնականաբար մենք մեր լիազորություններն օգտագործելու ենք, այդ հարցերին հետևողական լինելու ենք։

Ինչպես ընկեր Ղուկասյանը նշեց, ինչպես ինքն է խիստ լինելու, կրկնակի անգամ մենք ենք լինելու, որ պաշտոնյաները իրենց լիազորությունները և պարտականություններն իրականացնեն պատշաճ և ծառայեն գյումրեցիներին»,- ասաց Սարիկ Մինասյանը։

Լրագրողները ավագանու ՔՊ-ական անդամից նաև հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՔՊ-ն թեկնածություն չառաջադրեց Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում։

«Ասել եմ՝ մանդատս վերցնում եմ, որևիցե պաշտոնի չեմ հավակնում, ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես՝ 17.200 ձայն ունեցող խմբակցության անձնավորություն եմ։ Ինձ համար դա ՀՀ ամենաբարձր պաշտոնն է։

Փոխքաղաքապետի թեկնածու չենք ներկայացրել, որովհետև հայտարարել էինք՝ քանի որ համայնքային իշխանությունը ձևավորվել է ոչ դասական քաղաքականության պրոցեսների արդյունքում, քաղաքային իշխանության ձևավորմանը մենք մասնակցություն չենք ունենալու։ Այսինքն՝ նաև անիմաստ է սեփական թեկնածու ներկայացնել որպես փոխքաղաքապետ։ Դա կնշանակի համագործակցություն, կոալիցիա կամ հուշագր, դրա համար հեռու ենք մնացել»,- ասաց Մինասյանը՝ բացառելով, որ երբևէ կոալիցիա կկազմեն կոմունիստների հետ։

Իր այս դիրքորոշումը Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը բացատրեց՝ «Ես ուր, կոմունիզմն ուր» տեսանկյունից։

Իսկ արտահերթ ընտրությունների հարց իրենց օրակարգում կա՞։

«Տեսեք, արտահերթ ընտրևությունների օրակարգը կլինի այն ժամանակ, երբ տվյալ ձևաչափով ձևավորված իշխանությունը կսկսի ճաքեր տալ, երբ սկսեն բախվել արդեն անձնական և քաղաքական շահերը, որը ես անխուսափելի եմ համարում։

Այսօրվա քվեարկություններն այդքան էական նշանակություն չունեցող քվեարկություններ էին։ Մյուս խմբակցությունները հայտարարել էին, որ Վարդան Ղուկասյանին ընտրելու էին Գյումրի համայնքի ղեկավար, ընտրել են։ Չէին հայտարարել, որ տեղակալներ էին ընտրելու, եկել-ընտրել են։ Դրանից հետո, ինչպես ասում են, կապրենք՝ կտեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները։

Քանի որ 2026 թվականին Հայաստանում ԱԺ ընտրություններ են, տարբեր քաղաքական ուժերը, ես կարծում եմ, նույն ճանապարհով չեն գնալու»,- ասաց Սարիկ Մինասյանը։

Նա նշեց, որ ավագանու որևէ անդամի հետ գժտված չէ, բարևել-շնորհավորել է Վարդան Ղուկասյանին՝ իհարկե ոչ «կոնյակ-բոնբոներկայով»։

«Մենք բոլորս հայ ենք, գյումրեցի ենք։ Ո՞նց կարող ենք չբարևել։ Ինչ վերաբերում է մեր խմբակցությանը, ապա յուրաքանչյուր նիստից առաջ հավաքվելու ենք, անցկացնելու ենք խմբակցության խորհրդակցություն, մեր միտքը, գաղափարը հայտնելու ենք»,- ասաց Սարիկ Մինասյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով

Հաջորդ գրառումը

7 տարի տեսել եմ, թե պետությունն ինչի են հասցրել Փաշինյանի նշանակումները. ինչո՞ւ պետք է այս անգամ վստահեմ ՔՊ-ի այս կամ այն թեկնածուին. Մխիթարյան

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Ինչի էսօր Հայաստանում մի դատավոր կա, որ կարա վարչապետի ասածը չանի՞

04/10/2025
Տեսադարան

44-օրյա պատերազմի մասնակիցները կառավարությանն են վերադարձում իրենց ստացած շքանշանները

02/10/2025
Տեսադարան

Ինչ մնում է էն հաստագլխին, նրա մակարդակին չեմ ուզում իջնել. Վարդան Ղուկասյան

02/10/2025
Տեսադարան

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելել է Ադրբեջան, և չենք բացառում, որ մեկանգամյա տեսակցություն ունեցած լինի որոշ հայ գերիների հետ. Սահակյան

01/10/2025
Հաջորդ գրառումը

7 տարի տեսել եմ, թե պետությունն ինչի են հասցրել Փաշինյանի նշանակումները. ինչո՞ւ պետք է այս անգամ վստահեմ ՔՊ-ի այս կամ այն թեկնածուին. Մխիթարյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական