2021 թվականի հունիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում ասել է, որ պատրաստ է իր որդի Աշոտ Փաշինյանին գերիների դիմաց հանձնել Ադրբեջանին։ Նույն գաղափարը նա կրկնել է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին՝ քննարկումների ժամանակա ասել է. «Էսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց»։
Ծնողի կողմից իր զավակներին քաղաքական, քարոզչական նպատակներով օգտագործելը, նաև նրանց կյանքի համար վտանգ հանդիսացող գործողությունները ձեր կողմից դատապարտվե՞լ են, թե ոչ. ԱԺ-ում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների հարցերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին հարց ուղղեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նա մեկ այլ հարց էլ ուղղեց՝ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 18։09-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենաների շարասյունը սպանել է հղի կլնոջը՝ Սոնա Մնացականյանին։ Այդ դեպքի հետ կապված որևէ իրավական գնահատական դեռ չի եղել, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Դուք ձեր զեկույցում այդ դեպքին անդրադարձե՞լ եք։
Եվ վերջին հարցը Հռչակագրի մասին Սահմանադրական դատարանի վերջին որոշումներից մեկին է վերաբերում՝ սեպտեմբերի 26. ՍԴՕ 17 49, որտեղ խոսվում է ծնողի կողմից զավակին խժռելու մասին։ Ձեր աշխատանքային պրակտիկայում հեղե՞լ է դեպք, երբ որևէ ծնող խժռի իր զավակին, և քանի որ այդ գործընթացի վերաբերյալ եղել է դրական վերաբերմունք, պատգամավորներն այդ կանոնակարգը վավերացրել են, անհանգստություն չունե՞ք, որ նրանք կարող են խժռել իրենց զավակներին։
Այս հարցերին պատասխանելուց առաջ Անահիտ Մանասյանն ասաց, որ իր հետ ՀՀ-ում չի կարող համեմատվել որևէ երիտասարդ գիտնական։
Մանրամասները՝ տեսանյութում.