Առավոտյան եկել են մեր տուն՝ խուզարկության, իսկ հետո եկան ՀԷՑ-ի իմ աշխատասենյակ, որտեղից գտել են 37 աշխատանքային փաստաթուղթ ու առգրավել. ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում ԱԱԾ-ի խուզարկությունից հետո լրագրողներին հայտնել է ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
«Մենք հասկանում ենք, որ ծրագրված պրոցես են սկսել, ուզում են մասսայական ճնշումներ անել։ Հայաստանում ձերբակալությունց, կալանավորումից ոչ մեկը չի վախենում։ Հայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերից այն կողմ լինել։ Կամ պետք է ցույց տաս քո կամքը, գնաս ալիքի դեմ, որ հետագայում գլուխդ բարձր ապրես։ Ինչ-որ բան են ուզում գտնել, օրինակ՝ գլխարկ, որը հիմնավոր կասկած, ապացույց է, որ տանեն, մի քանի ամսով դատեն։ Աշխատասենյակում, ցավոք, գլխարկ չեն գտել»,-հենգանքով նկատեց Նարեկ Կարապետյանը։
«Տաշիր խմբի» ընկերություններում են խուզարկություն իրականացնում։ ՔԿ-ն հայտնել է, որ քննիչների խումբը 51 կառույցներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություն։
«Բայց կան նաև ընկերություններ, որոնք մեզ հետ կապ չունեն, բայց խուզարկության են ենթարկվում։ Եթե հավաքն այդքան բազմամարդ չլիներ, հնարավոր է, որ այս բռնաճնշումներն այսօր չլինեին»,-եզրակացնում է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին։