Ուրբաթ, Փետրվարի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բալու-Փարիզ. հայի անցած ուղին».  գեղարվեստական վավերագրություն՝ Թուրքիայի իրական էության մասին

18/02/2026
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

10 տարի առաջ մտադիր էի Թուրքիայի մասին աշխարհաքաղաքական թեմաներով գիրք գրել, բայց մի օր, երբ Ֆրանսիայի սենատում ճաշի էի հրավիրված, սենատորը խորհուրդ տվեց ֆրանսիացու համար ավելի հասանելի լեզվով ուղղակի պատմել Թուրքիայում ապրած տարիների իմ տեսածը, զգացածը. «Բալու-Փարիզ. հայի անցած ուղին» գրքի ստեղծման մասին պատմեց Վարուժան Սիրապյանը։

«Թեքեյան» կենտրոնում տեղի ունեցավ Փարիզի «Չոպանյան» ինստիտուտի հիմնադիր-նախագահ, «Եվրոպա և Արևելք» ֆրանսալեզու պարբերականի տնօրեն, ֆրանսահայ գործիչ, գրող Վարուժան Սիրապյանի «Բալու-Փարիզ. հայի անցած ուղին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Վարուժան Սիրապյանը ծնվել է Թուրքիայում՝ ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում, բայց չկարողանալով ապրել այն երկրում, որը ոչ միայն ցեղասպանել է հայերին, այլև նրանցից խլել իրենց հայրենիքը ու շարունակել հալածել եղեռնից փրկվածներին,  երիտասարդ տարիներին տեղափոխվել է Փարիզ։ Բալուից՝ Խարբերդից Փարրիզ տեղափոխված իր հերոսի՝ Վարդանի դեգերումներն է նա ներկայացրել իր գրքում։

Թուրքիայում ռասիզմն արմատացած է, Թուրքիայում ազգային փոքրամասնությունները ճնշված են ապրում. սա փաստում է հայը, որին թուրքերն իր Հայրենիքում դարձրել են ազգային փոքրամասնություն ու ռասիզմի ճնշումների ենթարկել։

Վարուժան Սիրապյանը և իր սերնդակիցները հասկացել են, որ եթե շարունակեն ապրել Թուրքիայում, հոգեպես, բարոյապես կոչնչանան։ Ահա հոգեբանական այս ճնշվածությունն է զգացել նաև իր գրքի հերոսը, որը նույնական է հեղինակի հետ։ Թուրքերի ցեղասպանական, ռասիստական քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր։

«Բալու-Փարիզ. հայի անցած ուղին» գիրքը ֆրանսերենից թարգմանել է Նելլի Ստեփանյանը։

 Վարուժան Սիրապյանի հերոսը՝ Վարդանը, ինքնակամ է լքում Թուրքիան՝ հետևում թողնելով իր հայերնի Բալուն՝ Խարբերդը, նա դառնում է վտարանդի։

Վարուժան Սիրապյանն էլ 1975-ին դուրս է եկել Թուրքիայից՝ իր հետ տանելով այն դառը պատմությունները, որ տասնամյակներ անց գեղարվեստական վավերագրությամբ ներկայացրել է իր գրքում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ, 9 վիրավոր, 2-ի վիճակը ծանր է

Հաջորդ գրառումը

Մասյացոտնի թեմի 19 հոգևորականների ահազանգը. կարգալույծ Արման Սարոյանը հետապնդում, հալածում է նրանց

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Անձրևը փոսալցման աշխատանքները մեքենաների հետ լվացել-տարել է

16/02/2026
Տեսադարան

Ես թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին. Փաշինյան

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը

13/02/2026
Տեսադարան

Խաղաղություն չի նշանակում հանձնել. ինչո՞ւ Վենսի դիմաց դրված չէին գերիների լուսանկարները. Ամստերդամ

12/02/2026
Հաջորդ գրառումը

Մասյացոտնի թեմի 19 հոգևորականների ահազանգը. կարգալույծ Արման Սարոյանը հետապնդում, հալածում է նրանց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական