«Սրբազան պայքարի» մասնակից, «Ահաբեկչության» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը 3 ամսով երկարաձգելու՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումից հետո, նույն գործով «դատվող» Բագրատ Սրբազանը դատարանի դահլիճում հայտարարել է.
Քիչ առաջ, իմ աչքերի առջև մարմնացավ մեր Տիրոջ արտահայտած չափազանց կարևոր առակը անիրավ դատավորի մասին, ով Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում։
Մեղադրողին էլ հարց ունեի։ Հարց ունեի այն առումով, որ այդ բոլորը, որ կարդում է, իր համոզմո՞ւնքն է, թե՞ տվել են ընթերցելու համար։
Ես շատ կուզեի, հույս էի փայփայում անկեղծորեն ասած, թեթև՝ իմ լավատեսության հետևանքով կամ արդյունքում, որ հատկապես Լիդյա Մանթաշյանի հարցով, որին ես ինը տարի ճանաչում եմ, և ասում եմ՝ այս դատարանի համար պետք է լիներ պատիվ ծափողջույններով էս դահլիճից դուրս հանել Լիդյային, և օրինակ դարձնել իրենց ընտանիքների համար, որ այդպիսի աղջիկ, կին կարող է լինել, որ պայքարում է Հայրենիքի համար։
Այս դատարանում մեռել է արդարադատությունն էլ, խիղճն էլ, բարոյականությունն էլ։
Իսկապես, պրոֆեսիոնալ մարդիկ լինեին և ես նրանց զրպարտողներ չհամարեի, այլ համարեի մեղադրողներ։ Ես հոգևորական մարդ եմ, մեղքի գիտակցությունն ունեմ, հասկանում եմ՝ մեղքն ինչ է և ընդունում եմ իմ չափաբաժնով մեղքն իմ կյանքում։ Մեղավոր, բեռի տակ գտնվող մարդիկ չեն կարող մեղադրող լինել։ Սա փաստ է, փաստերի փաստն է։ Մարդիկ, ովքեր գործում են հրահանգներով, մարդիկ, ովքեր ո՛չ դեմք ունեն, ո՛չ դիմագիծ, ինչքան ուզում եք համարեք վիրավորանք սա։
իրելի իրավապաշտպաններ, սիրելի փաստաբաններ, ես շատ շնորհակալ եմ բոլորիդ։ Խնդրում եմ ձեզ, հորդորում եմ ձեզ՝ դադարեցրեք որևէ տեսակի խափանման միջոց, և այլն, և այլն… ձևականություններ իրականացնել այստեղ։ Ուղղակի դադարեցրեք։ Իմ պարագային ես հրաժարվում եմ ամբողջությամբ, և խնդրում եմ ձեզ՝ չանել որևէ բան։ Այս դատարանը, ուղղակիորեն, չեմ կարծում այն վայրն է, որ դուք պիտի ձեր ջանքը, ձեր միտքը, ձեր հոգին, ձեր սիրտը դնեք՝ արդարադատություն ապահովելու համար։
Այո, ես անկեղծ ասում եմ՝ շատ չնչին հույս ունեի, որ այո՛, հենց Լիդյայի պարագային, պիտի այլ որոշում կայացվեր։ Բայց դուք որոշեցիք այդպես (դիմելով դատարանին և մեղադրողներին – խմբ.), Աստված ձեզ հետ։ Դուք և ձեր սերունդները պատասխան եք տալու։