Շաբաթ, Նոյեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսինքն՝ եթե սպառնալիք է հնչում, ես ի՞նչ պիտի անեմ. այո՛, հաղորդում եմ ներկայացրել և լրիվ տրամաբանական եմ համարում. ԱԺ նախագահ

13/11/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես չեմ կարծում, որ միայն իմ հաղորդման հիման վրա է. վստահ եմ, որ այլ առիթներ և պատճառներ էլ կլինեն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով  «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած «վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ» իր ներկայացրած հաղորդմանը:

«Այո՛, ես հաղորդում եմ ներկայացրել և լրիվ տրամաբանական եմ համարում։ Այսինքն՝ եթե սպառնալիք է հնչում, ես ի՞նչ պիտի անեմ։ Կամ այն խուլիգանությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս եթերով (նկատի ունի փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին՝ խմբ), կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին մտնելու պարագայում։

Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել, արդարացնել այդ մարդկանց, առաջարկում եմ պատկերացնել մի իրավիճակ, երբ իմ հեռախոսով կմտնեմ ու կխոսեմ իրենց սեռական կյանքից, իրենց ընտանիքի անդամներից, սեռական հայհոյանքներ կհնչեցնեմ, կսպառնամ, որ իրենց հետ հաշվեհարդար կտեսնեմ։ Առաջարկում եմ՝ իրենք դրանից հետո դրական էմոցիաներով չդիմեն ոստիկանություն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը միաժամանակ նշեց, որ փոդքասթի հեղինակներն ազատ են իր գնահատականների մասով փոխադարձաբար դիմելու դատարան։

«Ես երբևիցե որևիցե մեկի հասցեին  սեռական բնույթի հայհոյանքներ չեմ հնչեցնում, ես  որևիցե մեկի անկողին չեմ մտնում՝ ո՛չ նախկին նախագահների, ո՛չ իրենց ընտանիքի անդամների, ո՛չ էլ իրենց մահացածների գերեզմանների մասին եմ խոսում։

Ես զարմանում եմ, որ իրավապահներն ավելի շուտ չէին այս խուլիգանական արարքներին արձագանք տալիս»,- ասաց նա։

Հարցին՝ չի՞ կարծում, որ «անկողիններ մտնելու» թեման սկսվել է Նիկոլ Փաշինյանից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ո՛չ, նրանից չի սկսվել։

«Մի բան է, երբ դու խոսում ես հոգևորականի մասին և ասում ես, որ նա խախտում է իր հոգևոր խոր երդումը, և մեկ այլ բան է, երբ դու սկսում ես քննարկել որևիցե մեկի սեռական կյանքը։

Նորից եմ ասում՝ այո՛, օրենքով բոլորը պատժվելու են, ովքեր որ խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն։ Մենք այլ հասարակարգ ենք ունենալու»,- ասաց ԱԺ նախագահը։

 Հիշեցնենք, որ դիմակավորված անձինք այսօր վաղ առավոտյան մտել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել վերջիններիս։

Ալեն Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:

 «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներին մտադիր են կալանավորել՝ Ալեն Սիմոնյանին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար: Բացի այդ՝ եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմ տեղեկություններով՝ ՀԾԿՀ-ը շատ ներկայացուցչական կազմով վերջերս գնացել է Թուրքիա. հիմա թող բացատրեն` ի՞նչ նպատակով. Դավիթ Ղազինյան

Հաջորդ գրառումը

Խոսում էիք ՀԷՑ-ի ազգայնացման մասին, հիմա խոսվում է ՀԷՑ-ի թրքացման մասին. Ռոմանոսը չպատասխանեց հարցին

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Իրենց «շան լակոտներ» ասողին արձագանքողները 2 ամսով կալանավորվում են, իսկ «շան լակոտներ» ասողը հարկատուների հաշվին վայելում է կյանքը, քանի որ ԱԺ նախագահ է

14/11/2025
Տեսադարան

Խոսում էիք ՀԷՑ-ի ազգայնացման մասին, հիմա խոսվում է ՀԷՑ-ի թրքացման մասին. Ռոմանոսը չպատասխանեց հարցին

13/11/2025
Տեսադարան

Քպ-ական Էդուրադ Աղաջանյանն առաջարկում է Փաշինյանի հետ բանավեճի չեկող նախագահներին բերման ենթարկել

12/11/2025
Տեսադարան

Բանակցային փաստաթղթերի տերը միայն մենք չենք, կհրապարակեմ, երբ Մինսկի խումբը կլուծարվի. Փաշինյան

12/11/2025
Հաջորդ գրառումը

Խոսում էիք ՀԷՑ-ի ազգայնացման մասին, հիմա խոսվում է ՀԷՑ-ի թրքացման մասին. Ռոմանոսը չպատասխանեց հարցին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական