Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազատման դիմում չեմ գրել, բայց չեմ բացառում, որ վաղը մի գործ կարեն, ինձ էլ տանեն. չեմ վախենում, մինչև վերջ կանգնած եմ. Դավիթ Ղազինյան

21/07/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էսօր երևի որոշել էր իմ ազգանվան վրա ինքնահաստատվեր, բայց ես «մեր ձևով»-ը ասել եմ, թե որն է. «մեր ձևովը» եղել է՝ ի բարօրություն մեր 3 մլն բնակչության, մեր բաժանորդների, լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառվարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը այսօր կոչ է արել Դավիթ Ղազինյանին ազատման դիմում գրել, հակառակ դեպքում ինքը հրամանով նրան կազատի։

«20 տարի էստեղ աշխատել եմ, որ կեղծ մեղադրանքներով… խնդրեմ, իշխանությունն իրենց ձեռքն է, ամեն ինչ իրենց ձեռքն է, թող ապացուցեն։

Ի՞նչէ նշանակում անվստահություն: Իսկ ո՞վ է ասում, որ ես իրենց վստահում եմ: Ես անձամբ իրեն չեմ վստահում, իրենց իշխանությանը չեմ վստահում»,-ասաց նա։

Լրագրողների հարցին՝արդյոք Ղազինյանը ազատման դիմում գրել է, նա պատասխանեց. «Իհարկե, ոչ։ Ինքը հայտարարեց, որ եթե դիմում չգրի, կազատեմ։ Խնդրեմ։

Եթե մենք գնում ենք, կներեք, «беспредел»-ի տարբերակով, իհարկե, ամեն ինչ կարող են։ Փորձը ցույց է տվել, որ կարող են»։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կբողոքարկի իրեն աշխատանքից ազատելու որոշումը, Ղազինյանն արձագանքեց. «Ուզում եք ամեն ինչ և միանգամից իմանալ, թող մի քիչ սյուրպրիզով լինի»։

Դավիթ Ղազինյանը միաժամանակ նշեց՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ չկա այնպիսի բան, որի համար ինքը փոշմանած լինի կամ անօրինական գործարք կատարած լինի։

Հարցին՝ եթե այդ աուդիտը լինի, չարաշահումների հետ կապված բացահայտումներ չեն լինելո՞ւ, նա պատասխանեց՝ ինքը, որպես իրացման տնօրեն, իր աշխատակիցների հետ միասին չարաշահումներ անընդհատ բացահայտել է։

«Կարող եք արդեն նոր կառավարչին դիմել, վերջին 10 տարվա ընթացքում ինչքան նյութական պատասխանատու է ազատվել աշխատանքից։

Հավատացած եղեք, 10 տարի գոնե այդ չարաշահումները իմ մասով 100 տոկոսով ասեմ, մնացածն էլ համոզված եմ իրենք կասեն, կանխվել են, որի արդյունքը ունենք այսօր։ Էլեկտրաէներգիայի կորստի տոկոսը մոտավորապես 13տոկոսից այսօր 6,5 տոկոս է»։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ բացահայտվի, որ մի քանի ընկերություններ են ստեղծվել, որոնք ՀԷՑ-ի հետ են համագործակցել, մրցույթներ են շահել և այլն, նա ասաց. «Կարծում եմ ոչ, բայց այստեղ մեծ ընկերությունում ես այլ ոլորտ եմ սպասարկել։ Կարծում եմ ոչ, բայց հաշվի առնելով, որ տեղյակ չեմ, չեմ եղել դրա մեջ, բա որ պարզվի մի ընկերություն ինչ-որ իր սեփական նախաձեռնությամբ  ավել գին է տվել կամ չգիտեմ, այլ բան է արել, խնդրեմ թող պատասխան տան, ի՞նչ պրոբլեմ կա»։

Անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե ինքն է կայացնելու որոշումները, մինչդեռ ՀԷՑ-ն ունի տնօրենների խորհուրդ, Դավիթ Ղազինյանն ասաց՝ ինքը չի զարմանում, որ շատ բան չի հասկանում Պետրոսյանը, գոնե իրավաբանորեն՝  հաշվի առնելով, որ ինքը իրավաբան չէ։

«Բայց գոնե կողքից իրավաբանները կարող են խորհուրդ տալ։ Այնտեղ նաև ասվեց, որ հանձնաժողովի  նախագահի բացված վարույթում ինչ-որ բաներ են արդեն պարզվել։ Ձեզ ասեմ ուղիղ՝ վարույթը բացվել է, և մինչև վարույթի ավարտը որևիցե մեկը որևիցե հայտարարություն անելու ուղղակի իրավունք չունի, այն էլ առաջին օրը։ Վարույթը բացվել է, ես անձամբ կարդացել եմ, կարծում եմ կունենանք առիթ վարույթի 9 կետերի մասին առանձին խոսելու։

Իրենցից շատ վատ բաներ է սպասելի, բայց այդ մանիպուլյացիաները, այդ թվերը մեծացնելով, գեղեցկացնելով՝ մեր հասարակությանը շեղում են հերթական անգամ։ Այս պահին կարող եմ միանշանակ ասել, որ հանձնաժողովը անկախ չի։ Կառավարիչը գալիս է այստեղ, հանձնաժողովի նախագահի հաստատ ապօրինի տրված լիազորության հիման վրա բացված վարույթը արդեն համարվում է փակված, համարվում է Ղազինյանը վստահություն չունի։

Եկեք փողոցով շրջենք, տեսնենք՝ ով վստահություն ունի։ Վարույթը բացվել էր, պետք է ուսումնասիրել, վարույթին ժամկետ կա, եթե չեմ սխալվում՝ երեք ամիս։ Կառավարիչը իրավունք չունի ոչ մի բան խոսելու, վարույթը բացում է հանձնաժողովը, իրեն որպես աշխատող ներգրավել է։ Այստեղ ասել՝ Ղազինյանն իմ ենթական է… կարող է ինչ-որ երազանք է եղել մի ինչ-որ պահ ինձ իրեն աշխատող համարել, ես ինձ իրեն ենթական չեմ համարում։

Ինձ հեռացնելը շատ մանր արարք է՝ հաշվի առնելով ինչեր են եղել։ Ոչ մի բան չեմ բացառում, վաղը մի գործ կարեն, մի ինչ-որ ձևով ինձ էլ տանեն։ Չեմ բացառում, չեմ վախենում, մինչև վերջ կանգնած եմ»,- ամփոփեց Ղազինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս պահին մասսայական ազատում չի նախատեսվում. Ղազինյանին կոչ եմ անում՝ հենց այսօր դիմում գրել. Ռոմանոս Պետրոսյան

Հաջորդ գրառումը

Անբարոյականություն է ՀԷՑ-ի աշխատողներին առանց ապացույցի սաբոտաժի մեջ մեղադրելը. Դավիթ Ղազինյան

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Մնացեք օրենքի սահմաններում. պետության իրավական ողնաշարը ջարդում եք . Մարինե Ֆարմանյան

15/10/2025
Տեսադարան

Հիմա 37 թիվը մեր բոլորի աչքի առաջ է. Գեղամ Մանուկյան

15/10/2025
Տեսադարան

Եկեղեցու դեմ ռեպրեսիաներն օրինակ են, թե ինչի է բերում անձնիշխանությունը. բոլոր գործողությունները համընկնում են Փաշազադեի հայտարարությունների հետ. Թաթոյան

15/10/2025
Տեսադարան

Սամվել Կարապետյանի բազմահազար աջակիցների ինքնաբուխ ակցիան՝  Հակակոռուպցիոն դատարանի դիմաց

14/10/2025
Հաջորդ գրառումը

Անբարոյականություն է ՀԷՑ-ի աշխատողներին առանց ապացույցի սաբոտաժի մեջ մեղադրելը. Դավիթ Ղազինյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Մայր Աթոռի դեմ վճռական գործողություններից առաջ իշխանության քայլերը բավականին նյարդային...

ԿարդալDetails

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական