Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցիները Արցախ մտնող գազատարից գազ են գողանում

19/02/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։

Ադրբեջանական կողմը 2022թ. մարտի 8-ին Շուշիի շրջանի «Զառսլիի» հատվածում պայթեցրել  է Հայաստանից դեպի Արցախ միակ մայրուղային գազատարը և որոշ ժամանակ անց այն վերանորոգել` «Արցախգազ» ընկերության աշխատակիցներին չթույլատրելով մասնակցել վերանորոգման աշխատանքներին. այդ միջադեպից հետո գրեթե մեկ տարի է արդեն՝ երկնագույն կրակից օգտվելու արցախցիների հնարավորությունը սահմանափակվել է:
 
«Տեղադրված է փական՝ 2022-ի մարտից. գազամատակարարման խափանումն ու վերականգնումն իրենց հայեցողության տակ է», – ասում է «Արցախգազ» ՓԲԸ Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետ Սամվել Սահակյանը։

 2022-ի մարտին  մայրուղային գազատարը պայթեցնելուց, այնուհետև գազամատակարարումը վերականգնելուց հետո պարզ է դարձել, որ ադրբեջանցիները դրա վրա ոչ միայն փական են տեղադրել, այլև խողովակից կողմնակի միացում են կատարել: Նախորդ տարվա դեկտեմբերից սկսած՝ թշնամու կողմից Արցախի գազամատակարարումը խափանվել է 8 անգամ. ի դեպ, մի քանի անգամ էլ գազամատակարարումն արգելափակել են ոչ թե ամբողջությամբ, այլ` 50 տոկոսով, հետո գազամատակարարման ծավալը դարձել է 70 տոկոս, 10 տոկոս և այսպես շարունակ։ Իսկ դա նշանակում է՝  ադրբեջանցիները Հայաստանից դեպի Արցախ մայրուղային գազատարից գողություն են կատարում: Սա ոչ միայն գազագողություն է զուտ, այլ նաև յուրօրինակ ահաբեկչություն:
 
«Մեր կարծիքով՝  դա կատարվում է մեր ազգաբնակչությանը վախեցնելու, վախի մթնոլորտ ստեղծելու, ինչպես նաև վթարային վիճակներ ստեղծելու», – ասում է «Արցախգազ» ՓԲԸ Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետ Սամվել Սահակյանը։

«Արցախգազ» ընկերության Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետն անդրադարձել է նաև հանրության շրջանում առաջացած մտահոգություններին՝ կապված սպառած գազի դիմաց վճարումների հետ: Ասում են՝ ամսվա համար հաշվարկված պարտավորությունները սովորականից շատ են: Բողոքում են հիմնականում նրանք, ովքեր գազով ջեռուցման կաթսաներ են օգտագործում:   

Գազի եւ էլեկտրականության մատակարարման հաճախակի խափանումները նաեւ վթարային իրավիճակների հավանականությունն են ավելացնում: Դժբախտ պատահարներից խուսափելու համար ոլորտի պատասխանատուները հորդորում են պահպանել անվտանգության կանոնները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը վիրավորվեց Ալիևից

Հաջորդ գրառումը

Համազգային խայտառակություն․ Ավետիք Իշխանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Վայքում

25/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում

24/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Արմավիրի մարզում

23/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Արագածոտնի մարզում

21/05/2026
Հաջորդ գրառումը

Համազգային խայտառակություն․ Ավետիք Իշխանյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական