Ինչ-որ բան է տեղի ունեցել, և Հայաստանը պետք է վերաբերմունք արտահայտի, թե ոնց է վերաբերվում դրան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է պատեհ-անպատեհ բոլոր առիթներով երախտագիտություն հայտնում Ադրբեջանի նախագահին։
«Մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքը, որ մենք դրական ենք վերաբերվում։ Մի քանի բան է տեղի ունեցել՝ ցորենի ներկրման արգելքի վերացում, արձանագրվել է, որ Հայաստանից ևս հակառակ ուղղությամբ երկաթուղի գնալու սահմանափակում չկա, Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել հայկական գործարարներին։
Կարծում եմ՝ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք, և ես, այո՛, արտահայտում եմ այդ վերաբերմունքը և ճիշտ եմ անում։ Դա կարևոր է նաև ԵԱՏՄ-ի համար, որովհետև ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ ենք ստացել։ Շատ կարևոր է գնահատել տեղի ունեցածը։ Ես հայտարարում եմ, որ խաղաղությունն իրականություն է, և այդ իրականությունն ունի կենկրետ արտահայտչաձևերը։
Ադրբեջանից դեպի Հայաստան ներկրում կա, հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

