Նախնական վերլուծություններ արվո՞ւմ են՝ Թուրքիայի երկրաշարժը տարածաշրջանում ուժերի հարաբերակցության ինչ փոփոխություն կարող է առաջացնել, տարածաշրջանում ինչ-որ բան կարո՞ղ է փոխվել, ինչի արդյունքում դրական փոփոխություններ լինեն Արցախի և Հայաստանի համար։
Ի վերջո, Լաչինի միջանցքի բացման հետ կապված ի՞նչ ելք եք տեսնում». «Ազգ» շաբաթաթերթի լրագրողը հարցրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։
«Ես կխնդրեի այլ դիտանկյունից չնայել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին։
ՀՀ-ն մարդասիրական քայլ է արել։ Մենք որևէ ռազմաքաղաքական վերլուծություն չենք անում ավերիչ երկրաշարժի հիմքով։ Ես չեմ ուզում, որ մենք հիմա սկսենք մարդկային այս մեծ աղետի հողի վրա ռազմաքաղաքական վերլուծություններ անել»,- պատասխանել է Քպ-ական պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում