Մենք Երևանի քաղաքապետի ընտրություններին չենք մասնակցում, մենք դրա հետ կապ չունենք. հանրության շրջանում տարածված թյուրըմբռնումը ցրեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Հայաքվեի» ներկայացուցիչները ԿԸՀ էին եկել՝ դիմումի փաթեթը պաշտոնապես ներկայացնելու։
Նրանք այսօրվանից սկսած՝ սպասում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը՝ երբ են սկսելու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Հայոց ցեղասպանության փաստը չճանաչելու դեմ ստորագրահավաքը։
«Ժողովրդի ձայնը վճռորոշ է, ժողովուրդն է դառնում օրենսդրական նախաձեռնության հեղինակը և օրենքով դատապարտում է Հայաստանը ներկայացնող այն պաշտոնյային, որն Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում և չի ընդունի Հայոց ցեղասպանության փաստը»,-նկատեց Ավետիք Չալաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.