Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուս Օլյան՝ 20 տարի արցախցի

08/02/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։

20 տարի առաջ Արցախում ընտանիք կազմած, ազգությամբ ռուս Օլյան շատ լավ գիտի՝ ովքեր են ադրբեջանցիներն ու ինչ նպատակներ կարող են ունենալ։ 

«Ես ճանաչում եմ, ուսումնասիրել եմ նրանց պատմությունը, նրանք ատում են այս ազգին, մանկապարտեզներից են սկսում սերմանել այդ ատելությունը»,  – ասում է Օլյան։

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղում հայտնված ադրբեջանցի կեղծ բնապահպանների գործողություններին աջակցում են նաև Ադրբեջանի ռուսական համայնքի ներկայացուցիչները։ Համայնքի նախագահի առաջին տեղակալ Անաստասիա Լավրինան հաստատել է իրենց մասնակցությունը, այսպես ասած, էկոակտիվիստների ակցիային։

«Լաչինի միջանցքում կանգնած են ռուս խաղաղապահներ։ Շատ տեղեկություններ կան ադրբեջանցի քաղաքական գործիչներից, պատգամավորներից այն մասին, որ այդ ակցիան, ոչ այնքան ղարաբաղցիների դեմ է, որքան՝  ռուս խաղաղապահների։ Ստացվում է այնպես, որ նրանք կագնում են այնտեղ, ինչպես ասում են,  իրենց ազգի դեմ, ռուս զինվորների դեմ»,- ասում է Օլյան։

Շուշի-Քարինտակ խաչմերուկում ադրբեջանցիների կողքին հայտնված Ադրբեջանի ռուսական համայնքի անդամների ներկայությունից է զարմացած Օլյան։ Մի՞թե չեն հասկանում, որ 120 հազար արցախցիների հետ իրենք նաեւ այստեղ ապրող հարյուրավոր ռուսներին են պաշարել:

«Ինձ համար այս պահին ամենադժվարն այն է, որ երեխաս սովորում է Երևանում․  ուսանող է, չի կարողնաում տուն գալ։ Դա և՛ նրա համար է դժվար, և՛ մեզ համար։ Այսինքն՝ այս շրջանում մենք չեն կարողանում տեսնել մեր երեխային, նա չի կարողանում տուն գալ»,- ասում է Օլյան։

Շրջափակման դժվարություններին Օլյան արդեն հասցրել է հարմարվել։ 57 օր շարունակ սննդի բացակայությունը,  գազամատակարարման, էլեկտրաէներգիայի պարբերական խափանումներն իր ընտանիքի համար նույնպես դժվարություններ են ստեղծել։ Տանը դպրոցահասակ երեխա ունի: Բայց ամենադժվարը ՀՀ-ում սովորող դստեր կարոտին դիմանալն է։

«Իմ ամուսինն ինքն է այս տունը սարքել, պայմաններ ստեղծել իր երեխաների համար։ Հիմա շատ դժվար է այս ամենը թողնելը, չնայած գիտեմ, որ տեղ ունեմ գնալու, ինձ կընդունեն, ծնողներս, հարազատներս այնտեղ են, ինձ կաջակցեն, բայց ես չեմ կարող դա անել։ Ամեն դեպքում, արդեն մոտ 20 տարի է՝ ես այստեղ եմ ապրում»,- ասում է Օլյան։

Անգամ 2020 թվականի պատերազմից  հետո Արցախը լքելու մասին չի մտածել։ Ու չնայած իրավիճակն անկայուն է, ապագան՝ անորոշ,  կյանքն Արցախում այլևս նախկինը չէ, միևնույն է,  իր տունն այստեղ է․ ասում է Օլյան։ 

Ադրբեջանի ռուսական համայնքի ներկայացուցիչների գործողությունները դատապարտել է ՌԴ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը՝ այդքանից հետո կասկածի տակ դնելով հենց համայնքի գոյությունը։ Անընդունելի համարելով տեղի ունեցողը՝ նա նշել է, որ ռուսական ազգանուններով Ադրբեջանի էթնիկ ռուս քաղաքացիները պետք է «դեն նետեն իրենց անձնագրերը»։

Այս մանրամասներին Օլյան տեղյակ է նաեւ աշխատանքի բերումով: Աշխատում է Արցախի Հանրային ռադիոյի ռուսական լուրերի բաժնում։ Այստեղ ռուսերեն է խոսում: Բայց Արցախում ապրելու 20 տարվա ընթացքում սովորել է նաև հայերենը։ Իր բախտակից 120 հազար արցախցիներին դիմում է հայերեն։ 

«Բոլորը պետք է  պայքարեն միասին, ուժ եմ ցանկանում, խաղաղություն բոլորին․  ինձ թվում է միասին մենք հաղթահարելու ենք», – ասում է Օլյան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն. Արթուր Խաչատրյան

06/05/2026
Տեսադարան

Պարզվեց՝ Ռոբերտա Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով անգամ Ալիևի մոտ «պու» չհանեց՝ ի պաշտպանություն հայկակակնության և հայություն. Աշոտյան

05/05/2026
Նորություններ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ Երևանում. ուղիղ

04/05/2026
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական