Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հավանականությունը քաղտեխնոլոգները քիչ են համարում, որովհետև տրամաբանորեն դրա կարիքը չկա։ ՔՊ-ի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի վարկանիշն ավելի ցածր է, քան հրաժարական տված քաղաքապետինը։ Ուստի՝ Ավինյանին գոնե մինչև աշուն ժամանակ է պետք վարկանիշը բարձրացնելու համար։
Եթե Հայաստանի ներքաղաքական դաշտում ոչինչ չփոխվի, Փաշինյանը մնա վարչապետ, Երևանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան ըստ նախատեսվածի՝ աշնանը։
Գաղտնիք չէ, որ իշխանությունների ազդեցությունը մարզերոմ ավելի մեծ է, քան մայրաքաղաքում, որտեղ այլախոհները, քաղաքական տարբեր հայացքի տեր մարդիկ, ընդդիմադիրներն ավելի շատ են, հետևաբար, Երևանը «նվաճելը» ՔՊ-ի համար խնդիր է, որը պետք է ամեն կերպ լուծի։
Երևանի քաղաքապետի ընտրություններն ավելի կամրապնդեն իշխանության՝ Փաշինյանի դիրքերը։ Հասկանալի է, որ բուրգի վերևում միայն ինքն է, իսկ Երևանը շատ կարևոր խարիսխ է այդ բուրգի համար։
Քաղտեխնոլոգները չեն բացառում, որ նա, ով կդառնա Երևանի քաղաքապետ, հետագայում կարող է և բարձրանալ բուրգի գագաթը։
Մանրամսները՝ տեսանյութում