Մոսկվան պարզ հասկացրեց, որ չի ուզում համագործակցել Հայաստանի, ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանությունների հետ։
Պուտինը պատահականորեն չհայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ առևտրից տարեկան ստանում է 14 միլիարդ դոլարի եկամուտ։ Հասկացրեց՝ 14 միլիարդն ո՜ւր, ԱՄՆ-ի օգնության փշրանք 20 միլիոն դոլարն ուր, բայց եթե Արևմուտքին ես ընտրել, ուրմեն ձեռք քաշիր մեզնից։
Երևանը Բաքվի հետ միայնակ բանակցել չի կարող, որովհետև դա հաղթածի ու պարտվածի, ուժեղի ու թույլի բանակցություն է, այդտեղ ավելի ուժեղ միջնորդ է պետք։ Մոսկվան էլ պարզ ասաց՝ եթե Արևմուտքին ես ընտրում որպես միջնորդ, ոչ թե ինձ, եթե չկա քաղաքական համագործակցություն, ուրեմն տնտեսական էլ չպիտի լինի, դուրս արի ԵԱՏՄ-ից. Փաշինյանի՝ մոսկովյան այցի բուն իրողությունները բացատրում է ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանը։
Քպ-ականները խանդավառված հայտարարեցին՝ ռուս սահմանապահները դուրս են գալու հայ-իրանական սահմանային կետից. դա ներկայացրին որպես հաղթանակ։
Իսկ Պուտինն ասել է՝ ռուսները դուրս են գալու նաև հայ-թուրքական սահմանից, ես այլևս չեմ ուզում այդտեղ զորք պահել։
Ի՞նչ է լինելու, երբ ռուսները հայ-թուրքական սահմանից էլ դուրս գան, որն, ըստ էության, հայ-թուրքական էլ չէ, հայ-ռուսական է։ Դժվար չէ պատկերացնել՝ ինչ է լինելու, մանավանդ որ Էրդողանը հայտարարել է, որ Ալիևի հետ սահմանազատում-սահմանագծումից հետո Փաշինյանը պետք է բանակցի նաև իր հետ՝ հայ-թուրքական սահմանների ճշտման հարցով։
Մանրամասները՝ տեսանյութում.