Եթե մենակ էլ լինեմ, ես գալու եմ. ասում է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Խոսքը «Հայոց պատմություն» դասագրքի դեմ բողոքի ակցիաներին է վերաբերում։ Լարիսա Ալավերդյանը կոչ է անում բոլորին միանալ իրենց, իսկ եթե չմիանան, հոգ չէ, ինքն «իր մոմը վառելու է»։
«Եթե չկարողանանք խարույկ վառել, գոնե մի մոմ կարող ենք վառել։ Եթե ամեն մեկս մեր բողոքի մոմը վառենք, կդառնա խարույկ»,- ասում է իրավապաշտպանը։
Նա դեմ է, որ ԿԳՄՍ նախարարությունը հրատարակի այնպիսի դասագրքեր, որոնք կկոտրեն հայ երեխաների ինքնապաշտպանական կամքը, նրանց կզրկեն իրենց արմատից, ինքնությունից, հայի պատմությունից։
Մանրամասները՝ տեսանյութում
.