Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թոշակառուի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ՀՀ քաղաքացու եկամուտները կրճատվում են առնվազն երեք անգամ. Հրայր Կամենդատյան

17/09/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գնաճի, ինչպես նաև պետական բյուջեի և միջին աշխատավարձի 74%-ով աճի պայմաններում թոշակների միջին չափը աճել է ընդամենը 20%-ով, ինչը վկայում է, որ թոշակառուի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում քաղաքացիների եկամուտները կրճատվում են առնվազն երեք անգամ։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ, «Հայաքվե» ազգային- քաղաքացիական միավորման վարչության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը։

Ըստ նրա՝ 2018 թվականին Հայաստանում թոշակառուների համամասնությունը 2018 թվականին կազմել է ընդհանուր բնակչության 15.6%-ը, իսկ այժմ այդ թիվը կազմում է 16.27%։ Բանախոսի խոսքով՝  սա նշանակում է, որ Հայաստանի բնակչությունը շարունակում է ծերանալ։

Կամենդատյանը նկատեց՝ Հայաստանում նվազագույն թոշակի չափը կազմում է 36 հազար դրամ (մոտ 93 դոլար), այնինչ Ադրբեջանում՝ 188 դոլար, Վրաստանում՝ 148 դոլար, Թուրքիայում՝ 505 դոլար։

 «Այս թվերին տիրապետում են նաև իշխանությունները, բայց նրանք կարծում են, որ կարող են խնդրից խուսափել՝ հասարակությանը մանկական սուտ պատմելով։ Ռեժիմի ղեկավարի՝ թոշակների չափը հինգ անգամ աճելու մասին հայտարարությունները սուտ են։ Հինգ անգամ կատարված գործողությունը չի նշանակում, որ կենսաթոշակների չափը հնգապատկվել է», – հավելեց նա։

Կամենդատյանը միաժամանակ հիշեցրեց՝ 2019 թվականի հուլիսին իշխանությունները 10%-ով բարձրացրել են թոշակների չափը, իսկ 2022 թվականի հուլիսին ներդրել են քեշբեքի համակարգ, որը թոշակառուներին թույլ էր տալիս ամսական մինչև 5000 դրամ հետ ստանալ։

«2022 թվականին 99 հազար շահառուների համար թոշակները բարձրացրել են 3000 դրամով, իսկ 2023 թվականի հունիսին նվազագույն թոշակի չափը 31600 դրամից բարձրացրել են մինչև 36 հազար դրամ։ 2024 թվականին հաստատվել է քեշբեքի նոր համակարգ՝ մինչև 6000 դրամ հետ ստանալու հնարավորությամբ, որը չի կարող օգտագործվել կոմունալ ծառայությունների վճարման նպատակով։ 2025 թվականի հունվարին ներդրվել է 12%-անոց քեշբեքի համակարգ, որը կգործի մեկ տարվա ընթացքում», – հիշեցրեց բանախոսը։

Նա միաժամանակ նշեց՝ 2018 թվականին Հայաստանում միջին կենսաթոշակը կազմել է մոտավորապես 40,000 դրամ, մինչդեռ այժմ այն ​​կազմում է 49,000 դրամ: Սա նշանակում է, որ վերջին յոթ տարիների ընթացքում միջին կենսաթոշակը ոչ թե հնգապատիկ է աճել, այլ ընդամենը 20%-ով:

Ըստ Կամենդատյանի՝ երկրում աղքատության մակարդակը նույնպես խայտառակ մակարդակի վրա է։ Նրա գնահատմամբ՝ եթե 2018 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 26,7%, ապա այժմ՝ 23,7%։

«Սա վկայում է այն մասին, որ ՀՆԱ-ի և պետական բյուջեի աճի ֆոնին աղքատության մակարդակը գործնականում չի փոխվել», – հայտարարեց «Հայաքվե»-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Հայաստանում թերսնման մակարդակը նույնպես շարունակում է աճել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵԿ-ը տարեկան մոտ 1000 քրգործ է ուղարկում քննչականին հայկական բիզնեսների դեմ, քննչականի աշխատողներն էլ իրենց Ռեմբո են զգում՝ դիմակներով մտնելով տուն

Հաջորդ գրառումը

Երկու տարում իրատեսական է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնել․ «Հայաքվե»-ն ստորագրահավաք կիրականացնի և հանրագրով կդիմի իշխանությանը

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Դավիթն անմեղ է, նա վախենալու ոչինչ չունի. Քրիստինե Հակոբյան

29/10/2025
Տեսադարան

Հենց ինքնաթիռի դռնից դուրս եկավ, տարան, ասաց՝ ես ձեզ սպասում էի. Նարեկ Մալյան

29/10/2025
Տեսադարան

Նիկոլը բոլորին անուն է  կպցնում՝ ռսի ագենտ են, Նիկոլն ընդդիմության միջից մարդ է գողանում. Արմեն Աշոտյան

29/10/2025
Տեսադարան

Սրբուհի Գալյանն անընդունելի է համարում հոգևորականների անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի տարածումը

27/10/2025
Հաջորդ գրառումը

Երկու տարում իրատեսական է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնել․ «Հայաքվե»-ն ստորագրահավաք կիրականացնի և հանրագրով կդիմի իշխանությանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական