«Գոյ» թատրոնը բողոքարկել է կառավարության որոշումը։ «Գոյը» պայքարում է, որովհետև չի ուզում միանալ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, կամ ինչպես Կառավարության որոշման մեջ է գրված՝ վերակազմակերպվել։
Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Արզումանյանը հանդիպման էր հրավիրել ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանին և Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին։
Նրանք չէին եկել հանդիպման։
Իսկ «Գոյի» ստեղծագործական կազմն ակնկալում էր, որ կնստեին, կխոսեին, կպարզաբանեին խնդիրները։
Դանիել Դանիելյանն այս ընթացքում 2 անգամ «Գոյ» է ուղարկել գույքի ընդունման-հանձնման որոշումը, որպեսզի տնօրենը ստորագրի։ Որոշումը եղել է հետին թվով՝ հունիսի 30-ի։ Ստորագրման վերջնաժամկետը դեկտեմբերի 4-ն է։ Այն, բնականաբար, չի ստորագրվել, որովհետև «Գոյը» վիճարկել է Կառավարության որոշումը։ Դատական գործընթացը դեռ չի ավարտվել, դատավորը որոշում չի կայացրել, հետևաբար, Կառավարության որոշումից բխող ցանկացած գործողություն պետք է կասեցվի։
Թատրոնի տնօրենը ներկայացրեց հունվար-նոյեմբերի ցուցանիշները. 82 ներկայացման փոխարեն խաղացել են 89-ը, ունեցել են այնքան հանդիսատես, որքան պահանջում է ԿԳՄՍՆ-ը, շահույթի չափը նույնպես համապատասխանում է պահանջներին։ 2 պրեմիերայի փոխարեն 5-ն են ունեցել։ Էլ ի՞նչ է ուզում նախարարությունը։
Սարգիս Արզումանյանը երկու ամիս առաջ գնացել է նախարարություն, հանդիպել փոխնախարար Դանիելյանին, նրան հրավիրել թատրոն՝ ներկայացում դիտելու և դերասանների հետ հանդիպելու։ Ասել է՝ կգա, մինչև հիմա չի եկել։
Մանրամասները՝ տեսանյութում.