«Սրբազան շարժման» հանրահավաքի մասնակիցները երթով հասան Սահմանադրական դատարան՝ դատավորներից պահանջելով չկատարել իշխանության հրահանգները՝ հակաօրինական, հակապետական ու ապազգային գործունեություն չծավալել, չդառնալ իշխանության մեղսակիցը։
Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցավ վիճաբանություն Գառնիկ Դանիելյանի և ոստիկանների միջև։
Սահմանադրական դատարանի շենքը շրջապատված էր մեծաթիվ ոստիկաններով։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ չորեքշաբթի՝ հոկտեմբերի9-ին, ժամը 12։00-ին հավաքվելու են Գլխավոր դատախազության մոտ։
Հաջորդ հավաքն այնտեղ է լինելու։ «Սրբազան պայքարին» աջակցող իրավապաշտպանները պատրաստել են իշխանության հանցագործությունները, սահմանազատման գործընթացի անօրինականությունը, ՍԴ-ի՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու ապօրինությունն ապացուցող փաթեթ, որն ուզում են ներկայացնել Աննա Վարդապետյանին։