Արցախցին հաստատակամ է հայրենի հողը չլքելու իր որոշման մեջ

18

Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։

Հարությունյան ամուսինները 4 երեխա ունեն, 9 թոռ: 44 տարվա համատեղ կյանքի ընթացքում շատ դժվարություններ են հաղթահարել: Շրջափակումը հերթականն է:

Տիկին Լենան 18 տարի շարունակ, որպես մայրապետ, աշխատում է Ստեփանակերտի ծննդատանը: Բացի ընտանիքի անդամներին ոգևորելուց ու հույս տալուց նաև ծննդկաններին է հուսադրում: Ասում է՝ կինը պետք է ճկուն լինի ու ցանկացած իրավիճակից դուրս գալու ելք գտնի:

Շարունակվող բլոկադան նոր մարտահրավերների առաջ է կանգնեցրել արցախցիրներին: Սննդամթերքի պակասին հովհարային անջատումները և գազամատակարարման խաթարումն են ավելացել: Շատերը նորից հիշել են արդեն գրեթե մոռավցած վառարանները:

Փայտի վառարանի հետ տան կանանց աշխատանքի գրաֆիկն էլ փոխվել է: Աշխատել սկսում են վաղ առավոտից, որ ամեն ինչ հասցնեն: Բազմանդամ ընտանիքի հոգսերն ավելացնելու հետ տխրությունն են ցրում տան փոքրիկները: Հակառակ տարիքին՝ երեխաները գիտակցում են իրավիճակի ծանրությունը: Յուրաքանչյուրը՝ իր ձեւով ու չափով: 
Դժվարությունները՝ դժվարություններ, բայց արցախցին հաստատակամ է հայրենի հողը չլքելու իր որոշման մեջ: