Կիրակի, Հունվարի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արմատներին կառչած. ասեղնագործության 3 վարպետների ազգային առաքելությունը

08/03/2023
- Նորություններ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վանի, Մարաշի, Ուրֆայի, Սվազի, Այնթափի ասեղնագործություն ասելով՝ պետք է հասկանալ մի ամբողջ քաղաքակրթություն, մշակույթ ու պատմություն։ Ինչպես հայկական հինավուրց գորգերն են իրենց զարդանախշերով պատմում հայ ժողովրդի մտավոր, հոգևոր ու կենցաղային հարուստ ավանդույթների մասին, այնպես էլ թելը, գործվածքն  ու ասեղն են հայ կնոջ մատների հպումից խոսում ու պատմում ոչ միայն նրա ապրումների, հույզերի ու երազանքների, այլև մի ամբողջ ժողովրդի անցած դարավոր ճանապարհի մասին։  Ասեղնագործ-վարպետ հայ կինը կտորի վրա ասես մանրանկարչություն արած լինի՝ գործի դնելով իր վառ երևակայությունը, գեղեցիկի նկատմամբ ամենանուրբ ընկալումներն ու ազվնագույն  ճաշակը։

Տիկի Ծովակը Սիրիայից 12 տարի առաջ է եկել Հայաստան ու որոշել, որ այստեղ էլ հաստատվելու է։ Ասեղնագործությունը նրա էությունն է արդեն 27 տարի։ Իր ստեղծագործություններից բացի, հավաքածուում ունի նաև ցեղասպանության ճանապարհ անցած հին աշխատանքներ, որոնք մասունքի պես է պահում։ Ձեռագործությամբ նաև վաստակում է ու, ամենակարևորը, ասեղնագործություն է  դասավանդում։

Տիկին  Ծովակը դեռ Սիրիայում եղած ժամանակ է ունեցել արվեստի երկրպագուներ ու գնորդներ։ Նրանք մեծ մասմաբ օտար երկրներից են  ու մինչև հիմա ասեղնագործ իրեր են պատվիրում նրան։

Ասեղնագործության 3 վարպետները՝ մեկ սրահում։ Նրանց աշխատանքների ցուցահանդեսը կանանց տոնի՝ մարտի 8-ի առթիվ, ներկայացնում է Թեքեյան կենտրոնը։ Նպատակը՝ կանանց տոնին մեծարել, գնահատել, արժանին մատուցել բազմաշնորհ, հայ օջախի հենասյուն ու ապավեն, հայկական ավանդույթները, մշակույթը պահպանող ու սերունդներին փոխանցող հայ կնոջը։

Ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը բացվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղված օրհնությամբ։

Ասեղնագործության վարպետներն իրենց ստեղծագործությանը չեն վերաբերվում որպես զուտ աշխատանքի, նրանք գիտակցում են, որ մեծ առաքելություն ունեն՝ Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում ծնունդ առած ասեղնագործության տեսակները, որ ժառանգել են իրենց մամիկներից, կատարելագործել ու փոխանցել սերունդներին։

Թեքեյան մշակութային միության armtmm.com կայքում ևս ներկայացված են ասեղնագործության 3 վարպետների՝ Ծովակ Գանթարջյանի, Աիդա Սանթուրյանի, Հուրի Իփեկճյանի աշխատանքները։ Առաջին հայացքից անձեռակերտ թվացող այս ստեղծագործությունները կատարելության են հասել 20-30 տարվա անխոնջ աշխատանքի շնորհիվ։

Մարտի 8-ին նվիրված  ցուցահանդեսը ևս մի առիթ է՝ համոզվելու, որ ավելի քան 100 տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված, անապատներով, գաղթի ճամփեքով Սիրիա հասած հայերն այդ երկրում ոչ միայն փրկություն ու ապաստան գտան, այլև վերածնվեցին։ Սիրիան նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծեց, որպեսզի հայկական մշակույթը ծլարձակի, արմատներ գցի, որ հայն արաբական աշխարհում պահպանի իր ինքնությունը, լեզուն, կրոնն ու  ազգային ավանդույթները:

Ասեղնագործության ցուցահանդեսի «Արմատներ» խորագիրը պատահական չի ընտրված, այն հետադարձ հայացքով արժևորում է մեր արմատները, մեր ակնունքը, որից միշտ վերընձյուղվել է հայի նոր սերունդը։

Մանրամասները՝ տեսանյութում.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած անվտանգային հիմնախնդիրներին

Հաջորդ գրառումը

Բաքուն վճռական է տրամադրված

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ դատարանները նման ակտերով ներխուժում են եկեղեցու ներքին կյանք, անխուսափելիորեն առաջանում է քաղաքական պատասխանատվության հարցը. Սուրենյանց

17/01/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանի ազատությունն ահաբեկում է իշխանությանը․ Գոհար Մելոյան

17/01/2026
Նորություններ

Ծանրամարտիկների սիրահարը ոչ միայն սարեր շուռ կտա, այլև հուշարձաններ էլ կգլորի Արաքսից անդին. Հայկ Դեմոյան

17/01/2026
Տեսադարան

Ամեն օրը թանկ է. հացադուլի մեջ գտնվող Նարեկը պետք է վիրահատվի

17/01/2026
Հաջորդ գրառումը

Բաքուն վճռական է տրամադրված

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական