Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ լրագրող Նունե Ալեքսանյանի կազմած «Սերգեյ Փարաջանով. հավերժական շարժում» ժողովածուի շնորհանդեսը։
Հանճարեղ կինոռեժիսորի մասին բազմաթիվ գրքեր են գրվել, ալբոմներ ու ժողովածուներ կազմվել, սակայն մեծ մասը՝ օտարալեզու։ Հայերեն գրքեր շատ քիչ կան։
Նունե Ալեքսանյանի նպատակն է եղել հարցազրույցների, էսսեների, Փարաջանովի մտերիմների, ընկերների հուշերի ընդգրկուն ամբողջությունը ներկայացնել հենց հայերեն։
Նա դրանք թարգմանել է, ժողովածուում ներառել նաև իր հարցազրույցները՝ տարբեր արվեստագետների հետ։
«Սերգեյ Փարաջանով. հավերժական շարժում» ժողովածուի շնորհանդեսին խոսք է ասել կինոգետ Դավիթ Մուրադյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.

