Արցախում մենք միայն մի ծերանոց ենք ունեցել։ Իսկ հիմա 600 արցախցի սպասում է, որ ընդունվի խնամքի կենտրոններ։ Այս մարդիկ նյուն խնամքի կարիքն են ունեցել նաև Արցախում, բայց նրանց մասին հոգացել է հարևանի հարցը, մեկ ուրիշը։ Հիմա նրանք կորցրել են իրենց ցանցերը։ Ու հիմա մեծ թվով մարդիկ ուզում են տեղափոխվել ծերանոցներ, որովհետև նրանց մասին հոգացողներ չկան։
Ամենածանր ապրումներն արցախցիներն ունեցել են ադրբեջանական անցակետում, երբ նրանց ծաղրանքով ինչ-որ բան են հյուրասիրել, տղամարդկանց հանել են ավտոմեքենայից. Մարդու իրավունքների պաշտպանության, Ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվան նվիրված համաժողովին սոցիոլոգիական ու հոգեբանական հետազոտությունների արդյունքները ներկայացրեց ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոնի» տնօրեն, երեխաների իրավունքների փորձագետ Միրա Անտոնյանը։
Հայրենիքից բռնի տեղահանված արցախցիների հետ զրույցների, հանդիպումների ամենացավալի դրվագները հիշեց. մարդիկ հացին չեն ուզում նայել, ասում են՝ ինձ այդ հացը այնքան տառապանք է պատճառել, այնքան եմ հացի հերթ կանգնել, որ մի հաց առնեմ, որ էլ չեմ ուզում հացի երեսին նայել։
Միֆ է կարծել, թե բոլոր արցախցիներն ունեն հոգեբանական օգնության կարիք և միֆ է, թե ոչ ոք չունի հոգեբանական օգնության կարիք․ասում է փորձառու հոգեբան-սոցիոլոգը։
Նրա համոզմամբ՝ պետք է արցախցիների հնարավորություններն օգտագործել, նրանց համար ինքնադրսևորման պայմաններ ստեղծել։ Սնունդ, օգնություն տրամադրելով՝ արցախցիներին չենք օգնի։
Մարդը կապիտալ է, մեծ ռեսուրս, ոչ թե կարիք. նշեց Միրա Անտոնյանը։