Ռուբեն Գալչյանի մասին առանց վարանելու կասեմ, որ նա մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտի գործ է անում. քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն գալչյանի նոր աշխատության շնորհանդեսի առիթով ասաց ԳԱԱ ակադեմիկոս, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
ԳԱԱ-ում տեղի ունեցավ Գալչյանի «Ադրբեջանի 2014 թվականի ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան ադրբեջան» հորինված եզրույթը» նոր աշխատությունը ներկայացղված է հանրությանը։ այն տպագրվել է 400 օրինակով՝ հայերեն և անգլերեն։ Գիրքը հրատարակել է «Գեղարդ» հիմնադրամը։
Հայաստանում ինչ որ խոսվում է «Արևմտյան ադրբեջան» կեղծ եզրույթի մասին, ինչ տպագրվում է, անմիջապես հայտնվում է Ադրբեջանի ուշադրության կենտրոնում։ Նրանք դա շրջանառում են, քննարկում, ջղաձգումների մեջ ընկնում, փորձում հակահարված տալ, կեղծ քարոզչություն անել։
«Ռուբեն Գալչյանի աշխատություններին, ուսումնասիրութններին Ադրբեջանը ոչ մի անգամ չի անդրադառնում, չի քննարկում, պատասխան չի տալիս։ Պատճառը շատ պարզ է՝ Գալչյանի բերած փաստերը, վկայություններն այնքան անհերքելի ու հիմնավորված են, որ ադրբեջանցիները նախընտրում են ձայն չհանել ու չտեսնելու, չլսելու տալ, որովհետև հակադարձել չեն կարող, ճչացող փաստերի դեմ ի՞նչ խոսեն»,-նկատեց Աշոտ Մելքոնյանը։
Բաքուն աղմուկ է բարձրացնում, կուրծք է ծեծում ամենաշատը այս կամ այն երգի «գրագողության» առիթով։ Օրինակ՝ օրերս նրանց մշակույթի նախարարության մակարդակով հիսթերիա բարձրացավ «ադրբեջանցի կոմպոզիտոր Բահրամ Նասիբովի «Ղարաբաղ» երաժշտական ստեղծագործության ապօրինի յուրացման և հեղինակային իրավունքի խախտման պատճառով»։
Էլ բաղոք «Յութուբ»-ին, էլ «Յութուբ»-ից Գոռ Եփրեմյանի երգը հանել, թե իբր «Սիրուն ջան» երգում ադրբեջանցի կոմպոզիտռորի «Ղարաբաղ» երգի երաժշտությունն է օգտագործվել։
Իսկ կարո՞ղ են ձայն հանել Ռուբեն Գալչյանի ուսումնասիրությունների, գրքերի, քարտեզների, մենագրությունների առաջ։ Կարո՞ղ են բողոքել, դժգոհել, հակադարձել, հերքել։
Դե թող փորձեն։
Բաքվի թաթերը հազիվ Գոռ Եփրեմյանի «Սիրուն ջան» երգին հասնի։