Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ Բրիտանիան հսկայական ներդրումներ է կատարում միմյանց հետ փոխգործակցության ընդունակ հրթիռային համակարգ մշակելու համար

07/08/2021
- Գիտություն և տեխնիկա, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը նպատակ ունի զարգացնել այնպիսի համակարգեր, որոնք թույլ կտան հրթիռներին թռիչքի ընթացքում փոխգործակցել միմյանց հետ։ Ծրագրի իրականացման համար նախարարությունը 4,8 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել իր ենթակայության տակ գտնվող ռազմական հետազոտությունների լաբարատորիայում։

Ծրագրի իրականացումն, ըստ էության, նոր էջ կբացի «խելացի զենքերի» ոլորտում և մեկ քայլով կմոտեցնի այն կետին, երբ ռազմական գործողությունների իրականացումը՝ մարտավարություն մշակելուց մինչև բուն գործողություններ ու ֆորսմաժոր իրավիճակներում հնարավոր լավագույն լուծումներ գտնելն ամբողջությամբ կհանձնվի ինքնավար համակարգերին՝ հնարավորինս նվազեցնելով մարդու միջամտությունը։ Թեև, ինչպես նշում են բազմաթիվ փորձագետներ, նման պատերազմներում մարդկային զոհերի թիվը կարող է կտրուկ ավելանալ։

Առաջին «խելացի» ռումբերը լայն տարածում գտան 1960-ական թվականներին՝ Վիետնամի պատերազմի ժամանակ։ Այդ շրջանում ԱՄՆ Զինված ուժերի կողմից կիրառվող զենքն իր տեսակի մեջ եզակի էր։ Այնուամենայնիվ ռազմական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց այս համակարգերի արդյունավետությունն այլևս բավարար չէր ժամանակակից պատերազմներում առավելություն ապահովելու համար։ Այժմ բազմաթիվ երկրների բանակներում կիրառվում են այնպիսի համակարգեր, որոնք իրավամբ «խելացի» են․ դրանք կարող են հավաքել տվյալներ, գնահատել իրավիճակն ու ըստ այդմ՝ փոխել մարտավարությունը՝ նպատակին հասնելու համար:

Սակայն խնդիրն այն է, որ այդպիսի զենքերը լիարժեք գործելու համար պետք է հանդես գան որպես թիմ և առաջադրանքները կատարելիս կարողանան փոխգործակցել: Ժամանակակից հրթիռները կարող են փոխգործակցել միայն իրենց արձակողի հետ, իսկ միմյանց հետ՝ ոչ։

Բրիտանիայի Պաշտպանության նախարարության ծրագիրը միտված է այս խնդիրը հաղթահարելուն․ մասնագետները պետք է մշակեն այնպիսի համակարգ ու ծրագրակազմ, որոնք հրթիռներն ավելի համատեղելի կդարձնեն միմյանց հետ, ինչպես նաև կուսումնասիրեն դրանց՝  իրական մարտական ​​պայմաններում օգտագործելու հնարավորությունը՝ իր դարական ու բացասական հետևանքներով:

Այս ծրագիրը 2021 թվականի ապրիլին մեկնարկած ռազմական հետազոտությունների և զարգացման երկամյա նախագծի (ընդհանուր 8 միլիարդ դոլար արժողությամբ) մի փոքր մասն է միայն։

Իսկ ինչ վերաբերում է միմյանց հետ փոխգործակցության ընդունակ հրթիռների ծրագրի ավարտին, ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության, այն պատրաստ կլինի մինչև 2026 թվականը։

Արամ Խաչատրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի տարբերություն Ի. Ալիևի՝ 1994-ին Լ. Տեր-Պետրոսյանը հաղթական պատերազմը կիսատ թողեց և սկսեց թալանը. դիտարկում

Հաջորդ գրառումը

«Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս կանխատեսումների համար». Նաիրի Հոխիկյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցրեք «Հայոց ցեղասպանության» հուշահարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները. Հայաստանի ճարտարապետների պալատ

21/10/2025
Նորություններ

Այս վարքը չի համապատասխանում բանակ ունեցող երկրի գլխավոր հրամանատարի վարքին. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025
Նորություններ

Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը. Հակոկոռուպցիոն կոմիտե

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

21/10/2025
Հաջորդ գրառումը

«Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս կանխատեսումների համար». Նաիրի Հոխիկյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցրեք «Հայոց ցեղասպանության» հուշահարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները. Հայաստանի ճարտարապետների պալատ

21/10/2025

Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ–ճարտարապետների հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի...

ԿարդալDetails

Այս վարքը չի համապատասխանում բանակ ունեցող երկրի գլխավոր հրամանատարի վարքին. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025

Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը. Հակոկոռուպցիոն կոմիտե

21/10/2025

Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

21/10/2025

Վարդան Ղուկասյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում․ Նրան չեն տրամադրել սնունդ․ փաստաբան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական