Սիաոմի ընկերությունը մտնում է էլեկտրոմոբիլների մրցակցության մեջ
Պերսոնալ էլեկտրոնիկա արտադրող գիգանտ Սիաոմին /Xiaomi/ որոշել է չսահմանափակվել հեռախոսներով, նոթբուքերով, խելացի տան սարքավորումներով և այլն։ Ընկերությունը պլանավորել է մեքենա թողարկել, որպես գործընկեր կներկայանա չինական մեքենաշինական Greate Wall ընկերությունը։ Խոսքը էլեկտրոմոբիլների շուկայում նոր բրենդի մասին է, որը պետք է թողարկվի մասսայական։ Էլեկտրոմոբիլը՝ վերլուծաբանների կարծիքով, վաճառքի կհանվի մոտ երկու տարուց 2023-ին։ Ենթադրվում է, որ մեքենայի էլեկտրոնիկան պետք է հեշտ աշխատի Սիաոմիի մյուս սարքերի հետ։ Տեղեկատվական գործակալության զրուցակցի խոսքով, ընկերությունները համագործակցության մասին կհայտարարեն մյուս շաբաթվա սկզբին։
Ենթադրվում է, որ Greate Wall-ը, երբևէ ուրիշ կազմակերպության համար մեքենա չթողարկած, պետք է խորհրդատվություններ անցկացնի Սիաոմի ընկերությանը՝ նախագծի իրագործման պրոցեսը արագացնելու նպատակով։ Սիաոմիի և Գրեյթ Վոլի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալուց, բայց այնուամենայնիվ Հոնկոնգի բաժնետոմսերի շուկայում երկու ընկերության բաժնետոմսերի արժեքը բավականին աճել են։ Ընդհանուր առմամբ կարելի է նկատել, որ էլեկտրոմոբիլների շուկա ներթափանցելը դարձել է որոշակի առումներով թրենդային, գերթե յուրաքանչյուր տեխնիկա արտադրող մեծ ընկերություն կա՛մ արտադրում են, կա՛մ էլ աշխատում են էլեկտրոմոբիլ արտադրելու ուղղությամբ։ Սիաոմին, որին ստեղծման առաջին տարիներին անվանում էին չինական Apple, կարծես թե այսեղ էլ է ուզում ամերիկական IT գիգանտից օրինակ վերցնել։ Հիշեցնենք, որ Apple-ը ոչ պաշտոնական տեղեկատվությամբ նույնպես սկսել է սեփական էլեկտրոմոբիլ արտադրելու աշխատանքները և դեռ պարզ չե թե այն ինչ տեսք կունենա։
Սինգապուրի լողացող էլեկտրակայանը
Պարզվում է, որ ցամաքի բացակայության դեպքում կարելի է էլեկտրաէներգիա ստանալ օգտագործելով ջրի մակերևույթը։ Աշխարհում շատ քաղցրահամ ջրի ջրամբարներ կան, որոնց մակերևույթին լողում են արևային կայաններ, բայց շատ քիչ կայաններ կան ծովերի և օվկիանոսների մակերևույթին, բավականին վտանգավորության լինելու պատճառով։ Սինգապուրում ռիսկի գնացին և կառուցեցին աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը։
Սինգապուրի և Մալազիայի միջև Ջոհոր նեղուցում տեղակայված էլեկտակայանի հզորությունը համեմատաբար շատ մեծ չէ, ընդհամենը 5 գեգավատտ։ Տարեկան էլեկտրակայանը թողարկելու է մինչև 6 միլիոն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա։ Ամենակարևորն այն է, որ էլեկտրակայանը չի զբաղեցնում ցամաքում որևէ տարածք։ Շինարարության համար օգտագործված են 13312 արևային պանել, 40 ինվերտոր և ավելի քան 30000 նավակ։ Օպտիմալ վերամշավման դեպքում սարքավորումը կարող է խուսափել ածխաթթու գազի՝ տարեկան 4800 տ արտանետմից։ Էլեկտրաէնելգիան մալուխով տեղափոխվում է պետական էներգաբաշխող համակարգ։ Էլեկտրաէներգիայի վերաբաշխունը ղեկավարելու համար կայանի վրա տեղադրված է 22 կիլովատանոց տրանսֆորմատոր և ղեկավարման համակարգ։
Եռանիվ ունեցող գերարագ էլեկտրոմոբիլը
Նոր էլեկտրոմոբիլների տեսականին ներկայացնելուց հետո կանադական Դեյ Մեկ ընկերությունը ցույց տվեց իր առաջին եռանիվ էլեկտրոմոբիլը, Դեյ Մեկ Սպիրիտուսը։ Ամենաուժեղ լրակազմով այն զարգացնում է մինչև 209կմ/ժ արագություն։ Մեքենան հասանելի է 2 լրակազմով, երկու դեպքում ել մեքենան ունի 4 անվտանգության բարձիկ, մկրատ դռներ, երեք կետով ֆիքսվող ամրագոտիներ և ներդրված ազդանշանային համակարգ։ Ուլտիմեյտ մոդելը պատրաստված է ածխածնային մանրաթելից, կա անլար լիցքավորման հնարավորություն, հեռահար ղեկավարման համակարգ, դռների ավտոմատ բացման համակարգ և հակասայթաքման համակարգ։ Մեքենան վաճառվում է 19995 դոլարով, շատ ավելի քիչ քան ուլտիմեյտ մոդելի համար, բայց հարկ է նշել որ ուլտիմեյտը 100կմ/ժ արագություն զարգացնում է ընդհամենը 1,8 վայրկյանում, բազային մոդելի 6,9 վայրկյանի փոխարեն, իսկ այս ցուցանիշը 1 տասնորդական վայրկյանով ավելի արագ է քան Տեսլա Ռոդստերը։ Դեյ Մեկը պատվերներ է ընդհունում հույս ունենալով, որ բավականին միջոցներ կկարողանա հավաքել արտադրությունը սկսելու համար։