Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թրամփը Բայդենին կոչ է արել ներողություն խնդրել ամերիկացիներից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր առաջիկա ելույթում Աֆղանստանում անհաջողության համար պետք է ներողություն խնդրի իր համաքաղաքացիներից, ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին։

«Նա պետք է ներողություն խնդրի ամերիկացիներից», – ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր ելույթ է ունենալու Աֆղանստանի վերաբերյալ: Ամերիկացի առաջնորդը խիստ քննադատության է ենթարկվում ինչպես զորքերը դուրս բերելու որոշման համար, որի արդյունքում երկրի վերահսկողությունն անցել է «Թալիբան» շարժմանը, այնպես էլ այն բանի համար, թե ինչպես է իրականացվել դուրսբերումը: