Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը Թուրքիայից զենքի ներկրումն ավելացրել է 194%-ով ․ 2020թ․ թուրքական սպառազինության արտահանման տվյալները

31/03/2021
- Գիտություն և տեխնիկա, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի արտահանողների ասամբլեան (TIM -Turkish Exporters Assembly) հայտնել է, որ կորոնավիրուսային համաճարակի հետևանքով մտցված սահմանափակումների պատճառով արտադրության, մատակարարման և նյութատեխնիկական ապահովման գործընթացների ոչ լիարժեք իրականացումը արտահանման ցուցանիշների անկում են առաջացրել։ Եվ սա նույնիսկ այն դեպքում, երբ Անկարան նախորդ տարում կարողացել էր որոշակիորեն ընդլայնել զենքի արտահանման շուկաները։

Այսպիսով, 2020-ին, ինչպես և սպասվում էր, Անկարայի համար մեծությամբ երկրորդ արտահանման շուկան Ադրբեջանն է եղել։ Բաքվի կողմից ձեռք բերված թուրքական զենքի, ռազմական ու հատուկ տեխնիկայի վաճառքը հասել է 260,8 մլն դոլարի, ինչը 194%-ով ավելին է, քան նախորդ տարի։

Որքան էլ տարօրինակ է, 2020-ին Թուրքիայի համար զենքի արտահանման մեկ այլ խոշոր շուկա էր Արաբական Միացյալ Էմիրությունները․ Աբու Դաբին արտաքին քաղաքական բազմաթիվ հարցերի հետ կապված Անկարայի հետ բավականին լարված հարաբերություններ ունի, այնինչ սա չի խանգարել, որ Թուրքիան ԱՄէ արտահանի 200,2 միլիոն դոլարի զենք՝ 51%-ով ավելին, քան 2019-ին:

Այդուհանդերձ, ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիայի պաշտպանական և օդատիեզերական արտադրանքի արտահանումը 2020-ին կազմել է ընդամենը 2,3 միլիարդ դոլար, ինչը 14,8 տոկոսով պակաս է 2019 թվականի ցուցանիշներից: Ըստ փորձագետների, այս անկումը մասամբ պայմանավորված է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների սառեցմամբ: 2020-ին Թուրքիան ԱՄՆ-ին վաճառել է 784,2 միլիոն դոլարի զենք՝ 4 տոկոսով ավելի պակաս, քան 2019-ին:

2020-ի դրությամբ տեղական արտադրության զենքերը, ռազմական և հատուկ տեխնիկայի համակարգերը բավարարում են Թուրքիայի զինված ուժերի կարիքների 70%-ը՝ 2002-ի 35% -ի դիմաց: Նույն ժամանակահատվածում պաշտպանական գնումների ծրագրերի քանակը 66-ից դարձել է ավելի քան 700, կամ 5,5 միլիարդ դոլարից մինչև 70 միլիարդ դոլար պայմանագրային արժեք: Պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության շրջանառությունը 1 միլիարդ դոլարից հասել է ավելի քան 9 միլիարդ դոլարի, իսկ արտահանումը՝ 248 միլիոն դոլարից մինչև 2,7 միլիարդ դոլար:

2020 թվականին թուրքական յոթ ընկերություններ ընդգրկվել են աշխարհի 100 խոշորագույն պաշտպանական ընկերությունների ցանկում: Defense News հարթակի կողմից ներկայացված վարկանիշային ցանկի տվյալներով թուրքական Aselsan ընկերությունը 48-րդ տեղում է, իսկ օդանավերի, ուղղաթիռների և արբանյակների արտադրությամբ զբաղվող Turkish Aerospace Industries ընկերությունը՝ 53։ Ցանկում առկա է թուրքական ևս հինգ ընկերություն, որոնք զբաղվում են ավտոմեքենաների, նավերի, հռթիռների ու զրահամեքենաների արտադրությամբ։

Թուրքիայի Պետական ​​գնումների գործակալության 2019-2023 թվականների ռազմավարական ծրագիրով նախատեսվում է պաշտպանական և ավիացիոն-տիեզերական արդյունաբերության տարեկան եկամուտները 2023 թվականին հասցնել 26,9 միլիարդ դոլարի՝ 2018 թվականի 6,7 միլիարդ դոլարից: Համաձայն այդ ծրագրի, մինչև 2023 թվականը Թուրքիայի արդյունաբերությունը կբավարարի երկրի ռազմական կարիքների 75%-ը՝ 2018-ի 65%-ի փոխարեն:

Այս նպատակներին հասնելու համար նախատեսում է վերակազմակերպել համակարգը՝ պաշտպանական արտադրանքի արտահանումը խթանելու համար: Բացի այդ, Թուրքիան 20 երկրում կբացի պաշտպանական արտադրանքի արտահանումը խթանող գործակալություններ: Նախատեսվում է նաև մշակել այնպիսի ռազմավարություն, որը նվազագույնի կհասցնի կախվածությունը արտասահմանյան արտադրողներից և կապահովի Թուրքիայի՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքի շուկաներում մրցակցելու կարողությունը:

Այս ծրագրի շրջանակներում Անկարան մտադիր է Պակիստանի, Բանգլադեշի ու Աֆղանստանի հետ կնքել զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր։ Հաշվարկվում է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում թուրքական զենքի, ռազմական և օդատիեզերական համակարգերի արտահանումը Ասիայի այս երեք երկրներ կարող է հասնել 5 միլիարդ դոլարի: Վերջին 26 տարվա ընթացքում միայն Aselsan ընկերությունը Պակիստան է արտահանել ավելի քան 1 միլիարդ դոլարի արտադրանք։

Վերջին մի քանի տարում շնորհիվ արտադրվող սպառազինության շրջանակի ընդլայնման, Թուրքիան համաշխարհային ռազմական շուկայում ավելի ու ավելի նշանակալի դերակատարում է ունենում։

Այդուհանդերձ, որոշ փորձագետներ կարծում են, որ թուրքական զենքի գնորդների մի մասի շրջանում, առաջնահերթը ոչ թե վաճառվող սպառազինության որակն է, այլ՝ քաղաքական կողմնորոշումը (նաև պատմալեզվական-կրոնական խնդիրը)։ Ըստ այդմ, մի շարք պետությունների կողմից թուրական զենք գնելը Անկարային աջակցության ցուցաբերելու ձևերից մեկն է։

​

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԸՀ-ն ընտրությունների անցկացման մասին տեղեկացել է մամուլից․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

«Խելամիտ մարդի՛կ, համախմբվել է պետք․․․ պետք է ցույց տալ, որ բացի էս թրքասեր, քոչվոր մասսայից, Հայաստանում ապրում մի հզոր Ազգ…»․ Սոֆյա Հովսեփյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025
Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025
Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025
Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հաջորդ գրառումը

«Խելամիտ մարդի՛կ, համախմբվել է պետք․․․ պետք է ցույց տալ, որ բացի էս թրքասեր, քոչվոր մասսայից, Հայաստանում ապրում մի հզոր Ազգ…»․ Սոֆյա Հովսեփյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական