Լոսանջելոսաբնակ իրավաբան Ռոբերտ Մարկարյանը անդրադարձել է Բոինգի անհետացման առեղծվածին, –
Բրիտանական Independent-ի պարսկերեն հրապարակման մեջ, պաշտպանական ու ռազմական հարցերի իրանցի փորձագետն անդրադարձել է Հայաստանում գրանցված ու վերջին օրերին կասկածելի հանգամանքներում Իրանում հայտնված հայտնի Բուինգի ճակատագրին:
Իրանցի փորձագետ Բաբաք Թաղվային հաստատելով այն լուրը, որ հիշյալ Բուինգը գնվել է Հայաստանում գրանցված «Fly Armenia Airways» ընկերության կողմից կրկնել է հայկական ԶԼՄ-ներում հայտնված լրատվությունը և հղում կատարելով Իրանի զինված ուժերում գտնվող իր աղբյուրին հավելել է, որ հիշյալ ինքնաթիռն Իրան է փոխադրվել իրանական Caspian ավիաընկերության միջոցով օգտագործվելու համար և 8 ամիս առաջ պատվիրված է եղել հիշյալ ընկերության կողմից:
Իրանցի փորձագետի ընդգծմամբ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում գրանցված ավիաընկերությունների օգնությամբ Իրանը փորձում է շրջանցել ավիացիայի բնագավառում սահմանված պատժամիջոցները:
Նա ի դեպ, նշել է, որ ինքնաթիռի փոխադրման համար օգտագործված հնարքն էլ արդեն սովորական է դարձել: Ինքնաթիռի օդաչուն Իրանի երկնքում հայտարարում է տեխնիկական անսարքության մասին ու շտապ վայրէջք կատարելու դիմում է կատարում, որից հետո ինքնաթիռը մնում է Իրանում: