Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հոկտեմբերի 13-14-ը կայցելի Ադրբեջան։ Ուղևորության մանրամասները ներկայումս համաձայնեցվում են։
Օվերչուկը կմասնակցի Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի եռակողմ հանդիպմանը։
Իրանական կողմից եռակողմ հանդիպմանը կմասնակցի տրանսպորտի և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադիղը։