Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Օվերչուկը կայցելի Բաքու

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հոկտեմբերի 13-14-ը կայցելի Ադրբեջան։ Ուղևորության մանրամասները ներկայումս համաձայնեցվում են։

Օվերչուկը կմասնակցի Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի եռակողմ հանդիպմանը։

Իրանական կողմից եռակողմ հանդիպմանը կմասնակցի տրանսպորտի և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադիղը։