Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Փեթակ»-ի տարածքում մետրոյի նոր կայարան բացելու վերաբերյալ Ավինյանի հայտարարությունն անկասկած PR քայլ է. քաղտեխնոլոգ

02/03/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փեթակ» տոնավաճառի տարածքում մետրոյի նոր կայարան բացելու վերաբերյալ Տիգրան Ավինյանի հայտարարությունը զգալիորեն կապված է քաղաքապետի առաջիկա ընտրությունների հետ։ Սա անկասկած PR քայլ է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ըստ նրա ՝ եթե Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն, բացի վերոնշյալ կայարանից,  հայտարարում է նաև Աջափնյակում մեկ այլ կայարանի նախագծային-նախահաշվային աշխատանքների  ձեռքբերման և ֆինանսավորման մասին, ակնհայտ է, որ իշխանությունն ընտրազանգվածի մոտ դրական սպասումներ ձևավորելու հարց է լուծում։

«Այլ հարց է, թե հասարակության մոտ իրո՞ք նման սպասումներ կառաջանան, որովհետև առնվազն ես մոտ 30 տարի նախընտրական նման խոստումներ լսում եմ։ Խորհրդային միության փլուզումից հետո մետրոյի նոր կայարանների բացման մասին անընդհատ խոսվել է, խոստումներ են տրվել։

Այժմ, ըստ էության, մեկ կայարանը շահագործման չհանձնած՝ մյուսի հնարավոր կառուցման  մասին է ազդարարվում։ Կարծում եմ՝ դրական սպասումներ են ցանկանում առաջացնել, ընդ որում՝ կոնկրետ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մասով»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղտեխնոլոգը նկատեց՝ քաղաքապետի այլ թեկնածուները (եթե այդպիսիք պաշտոնապես առաջադրվեն) ևս կարող են նախընտրական քարոզարշավի ժամանակ ոչ պակաս մասշտաբային ծրագրերի մասին հայտարարել։

«Օրինակ՝ խոստանան կառուցել մետրոյի նոր կայարաններ, 100 հազար հանդիսատես տեղավորող մարզադաշտեր, մոնոռելսային երկաթուղի և այլն։ Գիտեք, նախընտրական կամպանիա է, ով ինչ ուզում՝ առաջարկում է։

Մյուս կողմից, կա ռիսկի գործոն, որ «Փեթակում» աշխատող քաղաքացիները կարող են ընդդիմանալ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագրին, և Ավինյանի վարկանիշը զգալի վնաս կրի։

Ամեն դեպքում, 1 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում ընտրողների շատ ավելի մեծ զանգված կարող է ոգևորվել նախընտրական ծրագրերով, այսինքն՝ ռիսկային գործոնը շատ ավելի փոքր է, քան էյֆորիկ սպասումները, և քանի որ Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցման շուրջ հետաքրքրությունը քիչ թե շատ մարել է, իշխանությունն այժմ նոր խոշոր ծրագրի մասին է հայտարարում՝ լրացուցիչ իմպուլս և էմոցիոնալ ֆոն հաղորդելով գործընթացին»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Վերջում քաղտեխնոլոգը հավելեց՝ մինչև Երևանի քաղաքապետի ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, նմանօրինակ քայլերրի պակաս չի զգացվի, տարբեր թեկնածուներ կհայտարարեն աղմկահարույց ծրագրերի մասին։

«Եթե ես՝ որևէ թեկնածու, նախընտրական ծրագիր գրելու լինեմ, առնազն 5-6 լայնամասշտաբ նախագիծ կներառեմ»,- նշեց նա։

Հ.Գ. Երևանի քաղաքապետի ընտրությունները նախատեսված է անցկացնել այս տարվա աշնանը, սակայն Azg.am-ի տեղեկություններով՝ ընտրությունը կարող է կայանալ ավելի վաղ՝ հունիսի 2-ին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուկրաինացի դիվերսանտները թափանցել են ռուսական գյուղ, պատանդներ վերցրել

Հաջորդ գրառումը

Զրուցում են Ալիևն ու տեր և տիկին Էրդողանները. ռազմագերիների «փոքր չափաբաժիններով» վերադարձ՝ քարտեզների դիմաց (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Զրուցում են Ալիևն ու տեր և տիկին Էրդողանները. ռազմագերիների «փոքր չափաբաժիններով» վերադարձ՝ քարտեզների դիմաց (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական