Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը շատ լավ գիտի, որ խաղաղության պայմանագիր չի լինելու. Ալիևի առաջարկած պայմանները գործնականում նշանակելու են Ադրբեջանի կողմից հրահրվող հաջորդ պատերազմի լեգիտիմ հիմք. քաղաքագետ

23/03/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաղաղության պայմանագիր կնքելու հայտարարությունները հայկական կողմից արվում են ընդամենը քարոզչական նպատականերով՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղ գործընթացին։ Իրականում Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ խաղաղության պայմանագիր չի լինելու։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ հակադրելով Փաշինյանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հավաստիացումները և Ալիևի՝ օրեր առաջ Թալիշից հնչեցրած խոսքերը, որ Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի թելադրած պայմաններով։

Ըստ մեր զրուցակցի՝ խաղաղության պայմանագիր չի լինելու, որովհետև Ադրբեջանի առաջարկած պայմանները գործնականում նշանակելու են ոչ թե խաղաղություն, այլ Ադրբեջանի կողմից հրահրվող հաջորդ պատերազմի լեգիտիմ հիմք։

«Այսինքն՝ կարող է նույնիսկ ինչ-որ փաստաթուղթ լինել, որի անունը կլինի խաղաղության պայմանագիր, բայց դա փաստացի լինելու է հաջորդ պատերազմի հիմքը։ Հետևաբար այդ փաստաթուղթը չի կարելի խաղաղության պայմանագիր անվանել։

Ադրբեջանին էլ հենց դա է պետք։ Ինչո՞ւ է նա անընդհատ մեծացնում ճնշումները և ագրեսիվ հռետորաբանությունը. որպեսզի ոչ թե Հայաստանին ստիպի ստորագրել այդ փաստաթուղթը, այլ ստիպի չստորագրել այն։ Այդպիսով Հայաստանը միջազգային հանրությանը կներկայանա որպես խաղաղության օրակարգին խոչընդոտող կողմ, այսինքն՝ Ադրբեջանը խոչընդոտողի դերը հաջողությամբ կփոխանցի Հայաստանին»,- ասաց քաղաքագետը։։

Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ գլոբալ առումով Ադրբեջանն ագրեսիա է նախապատրաստում ոչ թե Արցախի, այլ Հայաստանի նկատմամբ, այդ պատճառով էլ խաղաղության օրակարգ է բերում այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը Սյունիք, Սևանի ավազան և Արարատյան դաշտ։

«Եթե նման բան լինի, Ադրբեջանին, իր կարծիքով, իրավունք կտան իբր իրենց բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով զորքեր մտցնել ՀՀ տարածք։

Այսպիսով, Ադրբեջանի խնդիրն Արցախը չէ. Ադրբեջանը համարում է, որ այդ հարցը վերջնականապես լուծել է, և 2.5 տարի հետ, երբ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, ինտեգրացիայի անվան տակ ուղղակի էթնիկ զտումներ կիրականացնեն և կհայաթափեն Արցախը։ Սա ադրբեջանական կողմի պատկերացումն է։

Այսինքն՝ այս պահին իրենց թիրախը միայն Արցախը չէ, դա նրանց ծրագրի մինիմումն է։ Ադրբեջանի բուն թիրախը Հայաստանի Հանրապետությունն է»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում ադրբեջանցիներն ու արցախահայերը որոշ ժամանակ ապրել են կողք կողքի, բայց երբեք միմյանց ինտեգրված չեն եղել․ Արցախի պետնախարարի ասուլիսը՝ ուղիղ

Հաջորդ գրառումը

Մենք չենք ուզում միանալ Սունդուկյան թատրոնին և ունենալ չաղ ու բախտավոր կյանք. «Գոյ» թատրոն

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

Մենք չենք ուզում միանալ Սունդուկյան թատրոնին և ունենալ չաղ ու բախտավոր կյանք. «Գոյ» թատրոն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական