Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը. հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
2023 թվականին ԱՊՀ նախագահող երկիրը Ղրղզստանն է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Սամարղանդի Կոնգրես-կենտրոն են ժամանել Համագործակցության երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:
Գագաթնաժողովի օրակարգում 10 հարց է ընդգրկված, որոնք վերաբերում են ԱՊՀ տարածքում փոխգործակցության տարբեր ոլորտներին: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակելու միջազգային, տարածաշրջանային հրատապ թեմաների շուրջ։
Անկախ Պետությունների Համագործակցությունը ստեղծվել է ԽՍՀՄ–ի փլուզումից հետո` 1991 թվականի դեկտեմբերին։ Հիմնադիրներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան։ Միջազգային միավորման կազմում են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը: