Ռուսաստանն ու Ադրբեջանը համագործակցային նշանակության հերթական պայմանագիր-հուշագիրը կկնքեն։ Այս անգամ այն վերաբերում է կենսաթոշակների ոլորտին։
Այս մասին գրում է ռուսական «Коммерсантъ» լրատվականը՝ մանրամասնելով, որ խոսքը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կենսաթոշակային ոլորտում համագործակցություն նախատեսող պայմանագրի մասին է, ինչը վավարեցացնելու մասով այսօր ՌԴ նախագահ Պուտինը հրամանագիր է ստորագրել։
Նշեք, որ համաձայանագիրը դեռևս մոտ մեկ տարի առաջ՝ 2022-ի ապրիլի 26-ին է ստորագրվել, Բաքվում։
Ըստ այդ փաստաթղթի՝ կողմերը պայմանավորվել են կիսել պատասխանատվությունը, որ վերաբերում է՝ իրենց տարածքում՝ Ռուսաստանում ու Ադրբեջանում, կենսաթոշակային իրավունքի մասին ապահովագրություն տրամադրելուն։
Նշվում է, որ համաձայնագիրը կիրառելի կլինի ապահովագրական և սոցիալական թոշակների բոլոր տեսակների համար։
Ս․Վ․