«Խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում միջադեպի հետևանքով զոհեր լինելու կապակցությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին՝ հասնելու այս նպատակին, և պետքարտուղար Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար»,-ասել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Նրա կարծիքով` արտգործնախարարների հանդիպումները կառուցողական էին․ «Շարունակում ենք հիմնվել այդ քննարկումների վրա՝ խաղաղ բանակցությունների շարունակականությունն ապահովելու համար: Այսպիսով՝ ժամանակացույցում որևէ փոփոխություն չկա։ Շարունակելու ենք աշխատանքներն այս ուղղությամբ»: